Սովորելով խաղանք, խաղալով սովորենք

Խաղի նպատակն է նպաստել մարդու իրավունքների, կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության, մեդիագրագիտության և քննադատական մտածողության, ինչպես նաև քաղաքացիական կրթության իրազեկվածության բարձրացմանը խաղացողների շրջանում։

.

ԿԱՆԱՆՑ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՂ ԱՌՑԱՆՑ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս ուսումնասիրությունը պատասխան է այն հարցին, թե ինչ բնույթ ունի հասարակական և քաղաքական գործունեություն ծավալող կանանց ուղղված ատելության խոսքը սոցիալական հարթակներում, և թե որտեղ են դրա հիմքերը։ 

Հետազոտական նպատակով նյութը հավաքելու և դասակարգելու համար սահմանված միջակայքը 2021-ի հունվարի 1-ից 2023-ի դեկտեմբերի 31-ն է, այլ կերպ ասած` 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ընկած ժամանակահատվածը:

 

Այս զեկույցը պատրաստվել է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի կողմից՝ «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի «Հզորացնելով կանանց. թվային պաշտպանություն ատելության խոսքի դեմ» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։

2024 առաջնահերթություններ

01.

Դատաիրավական համակարգի բարեփոխումներ

Հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների պատպանության, արդարության վերականգման և հանրության կողմից իրավական համակարգի նկատմամբ վստահության ցուցանիշները հետագա տաս-քսան տարիների տեսլականի կարևորագույն նախապայմաններն են։

02.

Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում

Երիտասարդների շրջանում կոռուպցիայի մասին իրազեկվածության մակարդակը ցածր է։ Երիտասարդներն չեն իրականացնում հակակոռուպցիոն նախաձեռնություններ սեփական համայնքներում, չեն մասնակցում համայնքների ինքնակառավարման և որոշումների կայացման գործընթացներում, որպես լիիրավ համայնքի անդամներ։ 
Կոռուպցիայի մասին իրազեկվածությունն ու հակակոռուպցիոն գործընթացների մեջ ներգրավվածությունը հանդիսանում է առաջնային։

03.

Մարդու իրավունքներ և ժողովրդավարացման գործընթացներ

Մարդու իրավունքները և ժողովրդավարացման գործընթացի խթանմամբ դրանց ազատ և անկաշկանդ իրացումը գտնվում են մշտական առաջնահերթությունների ցանկում, որը պետք է հիմք հանդիսանա ավելի ամուր և կայուն պետական համակարգի։

04.

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներ

Կրթությունը, առողջության պահպանումը, մշակութային կյանքը համարվում են մարդու բարեկեցիկ կյանքի և բավարար կենսամակարդակի իրավունքի իրացման նախապայմանները, որոնք մշտապես զարգացման կարիք ունեն, անկախ նրանից՝ որ երկրի և ինչ զարգացվածության մասին է խոսքը։

Բարեվարքության համակարգն ու կոռուպցիայի թվի նվազումը
Ազդարարման համակարգի նշանակությունը
ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը

Գալիք միջոցառումներ և քննարկումներ

No Events

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ

Հանուն աշխարհի և դրա շուրջն ապրող մարդկանց․
Հանուն կրթութայն, աշխատանքի, բաերեկցիկ ու արժանապատիվ կյանքի, հանուն մարդու իրավունքների գերակայության