Շիրակի Քաղաքական ակումբը գործում է Շիրակի «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի հովանու ներքո: Քաղաքական ակումբի մեկնարկը իրագործվում է Կովկասի ինստիտուտի կողմից իրականացվող «Հայաստանի սահմանամերձ մարզերում քաղաքական ակումբների ստեղծումը» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում՝ Նիդերլանդների Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ:

2022 թվականից սկսած՝ Կովկասի ինստիտուտը, Նիդերլանդների Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Հայաստանի սահմանամերձ մարզերում քաղաքական ակումբների ստեղծումը» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի սահմանամերձ մարզերում հիմնել քաղաքական քննարկումների մշտական մարզային հարթակներ` միտված տեղական քաղաքացիական հասարակության հզորացմանը և արդյունավետ քաղաքական երկխոսության մեջ ներգրավմանը։ Ծրագրի սպասված արդյունքներից է մարզային բնակչության շրջանում պետական քաղաքականության տարբեր հարցերը վերլուծելու և քննարկելու մշակույթի ձևավորումը:

Գործելով տեղական ՔՀԿ-ների հովանու ներքո՝ քաղաքական ակումբները յուրաքանչյուր մարզում համախմբում են տարբեր համայնքների քաղաքացիական ծառայողների, քաղաքական ակտիվիստների, ուսանողների, երիտասարդների և մանկավարժների: Քննարկվում են տարբեր ոլորտներին առնչվող հարցեր՝ կրթական նոր չափորոշիչներ, ակադեմիական քաղաքը, սոցիալական անվտանգությունը և այլն։ Այս քննարկումներին բանախոսում  են Երևանից ժամանած պատգամավորներ, պետական ​​պաշտոնյաներ, կուսակցական գործիչներ, քաղաքացիական ծառայողներ, քաղաքացիական հասարակության դերակատարներ, լրագրողներ և վերլուծաբաններ: Ծրագրի վերջնարդյունքը տեղական ՔՀԿ-ների կողմից քաղաքական ակումբների շարունակական գործարկումն է, որի արդյունքում տեղական ՔՀԿ-ները ինքնուրույն կապահովեն քննարկումների շարունակականությունը՝ դրանով իսկ իրագործելով ծրագրի հիմնական նպատակը:

Last modified: