Ծրագիր
Անձանական տվյալների պաշտպանությունը Հայաստանում արտակարգ դրության պայմաններում

Տևողություն
01.09.2020-30.11.2020

Աջակցող
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն “Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ (sakharovcenter.org)

Դոնոր
Brot für die Welt (Brot für die Welt)

Իրականացնող
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի հիմնադիր՝ Վանուհի Գասպարյան (ԲՀՀԻ – ARF/ All Rights Foundation)

Նպատակ
Նպաստել Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում խնդիրների վերհանմանը և բարեփոխումների իրականացման գործընթացին՝ առանձին դեպքերի և ընդհանուր օրենսդրական դաշտի ուսումնասիրության միջոցով։

Համատեքստ
Անձնական տվյալների պաշտպանության վիճակը Հայաստանում բավականին խնդրահարույց է։ Ընդորում, այն խնդրհարույց է մի քանի ուղղություններով․ քաղաքացիներն իրազեկված չեն իրենց իրավունքների մասին, պետությունը չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները, խախտումների ուղղությամբ չեն իրականացվում վերականգնողական աշխատանքներ, դատաիրավական համակարգը քննում է փոքրաթիվ գործեր, չնայած ամենօրյա ակնառու և կոպիտ խախտումներին։

Անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտության հարցը մնում է արդիական հատկապես այն կազմակերպություններում, որոնք անձնական տվյալների հետ կապված իրենց գործառույթները իրականացնում են նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնք օրենքով սահմանված նպատակով և կարգով ձեռք բերելով որոշակի անձնական տվյալներ, դրանք կարողանում են օգտագործել այլ նպատակներով: Օրինակ` բանկերը, վարկային և ապահովագրական կազմակերպությունները, տուրիստական ընկերությունները, կապի օպերատորները, խանութների ցանցերը և այլն:

Խնդիրներ

  • Օրենսդրական համառոտ վերլուծություն (անձնական տվյալների պաշտպանության հայաստանյան և միջազգային փորձ):
  •   Անձնական տվյալների իրավունքի խախտման մի քանի դեպքեր արձանագրված արտակարգ դրության պայմաններում (8-10 քեյսեր, նկարագրություն, խախտումների մասին արձանագրում, խախտման հետևանքով պատճառված վնասներ):
  • ՏՏ անվտանգության վերաբերյալ պետական մոտեցումները ու այդ համատեքստում անձնական տվյալների արտահոսքի վտանգները (ՏՏ համակարգերի ներդրում պետական կառավարման համակարգում, այդ համակարգերի անվտանգությունը, էլ․ փոստերի կիրառումը պետական մարմիններում, հաղորդակցությունը հանրության հետ, արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տվյալների հավաքագրումը, մշակումը, դրանց արտահոսքը):
  • Բարեփոխումների առաջարկների ներկայացում Արդարադատության նախարարություն և զեկույցի հրապարակում։

————

«Անձանական տվյալների պաշտպանությունը Հայաստանում արտակարգ դրության պայմաններում» ծրագիրն իրականացվում է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից, Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցությամբ և «Brot für die Welt»-ի ֆինանսավորմամբ։

————

 Ծրագրի հետ առնչություն ունեցող հրապարակումներ՝

Զեկույց՝ Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում՝ արտակարգ դրության պայմաններում
Տեսանյութ՝ Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում՝ արտակարգ դրության պայմաններում

Last modified: