«Հարթակների փոխակերպման» իրավաստեղծ գործունեության հիմնադրամը «Խոսող լուսանկարներ համայնքներից» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրի համակարգողի աշխատանքի թափուր հաստիքի համար։
- ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ծրագրի համակարգող
- ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ՝ 5-օրյա, շաբաթական 15 ժամ
- ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 3 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
- ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Սեպտեմբերի 1, 2018
- ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ «Հարթակների փոխակերպման» իրավաստեղծ գործունեության հիմնադրամ (ք.Գյումրի, Մհեր Մկրտչյան 38ա/1)
- ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի ղեկավար
- ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ` Աջակցություն ծրագրային թիմի կողմից իրականացվող կազմակերպականև բովանդակային աշխատանքներին
- ՏԵՍԱԿԸ՝ Վճարվող – պրակտիկա (կամավոր/intern)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՝
- Աջակցել ծրագրի բովանդակային և ադմինիստրատիվ փաստաթղթերի կազմմանը,
- Աջակցել ծրագրային հաշվետվությունների պատրաստմանը,
- Մասնակցել ծրագրի հանրայնացման գործողությունների կազմակերպմանն ու իրականացմանը,
- Լրացնել և թարմացնել ծրագրի տվյալների բազաները,
- Հավաքել, խմբագրել և թարգմանել էլեկտրոնային փաստաթղթերը,
- Աջակցել ծրագրի առցանց և տպագիր փաստաթղթավարությանը,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել ծրագրի և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՝
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է),
- Պատասխանատվություն աշխատանքի նկատմամբ (պարտադիր նախապայման),
- Առնվազն 1 տարվա աշխատանքի/կամավորության փորձ ՀԿ ոլորտում,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Ստեղծագործական միտք,
- Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
- Հայերենի գերազանց և անգլերենի բավարար իմացություն,
- Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ,
- Հաշվետվությունների ներկայցման հմտություններ,
- Տեղական ծրագրերի կազմակերպական և ադմինստրատիվ աշխատանքների փորձը կդիտարկվի առավելություն։
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՝
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Մշտական աշխատանքի հնարավորություն հիմնադրամում և/կամ կոնսորցիումի անդամ կառույցներում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգել «Հարթակների փոխակերպման» հիմնադրամ (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 098 22 76 86, կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ [email protected] էլ. փոստի հասցեին:
Last modified: