Ծրագիր
Երևանում, Շիրակի եւ Լոռու մարզերում գործող պետական եւ մասնավոր տուն-ինտերնատների մոնիտորինգ
Տևողություն
16.09.2019-30.11.2019
Աջակցող
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն “Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ (sakharovcenter.org)
Դոնոր
Brot für die Welt (Brot für die Welt)
Իրականացնող
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ (ԲՀՀԻ – ARF/ All Rights Foundation)
Նպատակ
Նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական և մասնավոր տուն-ինտերնատների թափանցիկ ու հաշվետու աշխատանքին և խթանել ՀՀ կառավարության կողմից սոցիալական աջակցության ոլորտի թիրախավորված բարեփոխումների իրականացմանը։
Համատեքստ
Հայաստանում գործող տուն-ինտերնատները համարվում են կիսափակ հաստատություններ, որոնց մուտքը որոշակիորեն սահմանափակված է քաղաքացիների համար իսկ ազատ մուտք որպես այդպիսին չկա։ Քաղաքացիական հասարակության, լրագրողական հանրության կողմից շատ քիչ է ուսումնասիրվել տուն-ինտերնատների գործունեությունն ու դրա համաչափության ու օրինաչափության սկզբունքի համապատասխանությունը։ Վերջին տարիների ընթացքում չեն իրականացվել այնպիսի մոնիթորինգային նախագծեր, որոնց հորիզոնական հարթության վրա կդնեին տուն-ինտերնատների ֆինանսանյութական և բովանդակային աշխատանքի որակն ի համեմատություն օրենսդրական դաշտում առկա կարգավորումների։
Հետազոտությունների եւ ուսումնասիրությունների բացակայության պայմաններում անորոշ են տուն-ինտերնատներում առկա խնդիրները, որոնք ծառացել են, ինչպես շահառուների (տարեցների), այնպես էլ այդ հաստատություններում աշխատողների խնդիրները՝ սնունդի կազմակերպումը, հագուստի տրամադրումը, սանիտարահիգիենիկ պայմանները, լոգանքի, ճաշի, կեցավայրի հնարավորությունները, ջերռուցուման, ջրամատակարարման, էլեկտրաեներգիայի ապահովումը, անվտանգության նորմերի պահպանումը, անձնակազմի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում, ֆինանսական միջոցների գոյացումը, դրանց ծախսերը եւ բաշխումը, սոցիալական պաշտպանության եւ ապահովման մեխանիզմները, բժշկական ծառայությունները եւ այլն։ Խնդիրը շատ ավելի բարդանում է մասնավոր տուն-ինտերնատների պարագայում, որոնք որոշակիորեն անկախ են գործում եւ իրենց հետ հարաբերությունները լիարժեքորեն չեն կարագովորվում օրենքով՝ որպես ոչ պետական հաստատություններ։ Խնդրահարույց է նաեւ փակ հաստատություն համարվող հաստատությունների հարցը, որոնք իրականացնում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տուն-ինտերնատի գործառույթ։
Ծրագիրը միտված է խթանելու եւ ուսումնասիրության հիման վրա զարգացնելու թիրախավորված սոցիալական բարեփոխումների իրականացումը տուն-ինտերնատների եւ ծերերի սոցիալական աջակցության ոլորտում։
Խնդիրներ
- Իրականացնել ՀՀ տարածքում գործող պետական 3 (Երեւան, Շիրակ) և մասնավոր 2 (Լոռի) տուն-ինտերնատների մոնիթորինգ (բովանդակային, չափորոշիչային, օրենսդրական)։
- Մոնիթորինգի արդյունքների եւ միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքների հիման վրա պատրաստել զեկույց:
————
«Երևանում, Շիրակի եւ Լոռու մարզերում գործող պետական եւ մասնավոր տուն-ինտերնատների մոնիտորինգ» ծրագիրն իրականացվում է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից, Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցությամբ և «Brot für die Welt»-ի ֆինանսավորմամբ։
————
Ծրագրի հետ առնչություն ունեցող հրապարակումներ՝
Զեկույց․ ՀՀ պետական և մասնավոր տուն ինտերնատների մոնթորինգ և օրենսդրական ուսումնասիրություն
ՀՀ-ում գործող տուն-ինտերնատների մոնիտորինգի զեկուցում