Ծրագիր
Զինծառայողների իրավունքներ և պարտականություններ

Տևողություն
2018-2019

Տարածքային համակարգող
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ (ԲՀՀԻ – ARF/ All Rights Foundation)

Իրականացնող
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Նպատակ
«Զինծառայողների և զինակոչիկների իրավունքները» դասընթացի միջոցով իրազեկել զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկներին, զինծառայողներին և նրանց հարազատներին իրազեկել իրենց իրավունքների և պարտականությունների մասին, տրամադրել տեղեկություններ վերջին ժամանակահատվածում իրականացված օրենսդրական փոփոխությունների մասին։

Համատեքստ
ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Զինված ուժերի փակ համակարգերում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտման դեպքերը, զինծառայողների կողմից իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ անտեղյակությունը, պայմանագրային զինծառայողների կողմից պաշտոնի/դիրքի չարաշահման դեպքերը, ճնշումների, բռնաճնշումների, խտրականության դեպքերը, խթանում են ոլորտում առկա խնդիրների կայուն պահպանմանը, երկրում արտագաղթի աճին։ Ոլորտում առկա համակարգային խնդիրների մեծամասնությունն առաջ է գալիս իրավունքների վերաբերյալ անտեղյակության պայմաններում։

————

 Ծրագրի հետ առնչություն ունեցող հրապարակումներ՝
«Զինծառայողներիի և զորակոչիկների իրավունքները» թեմայով դասընթաց

Last modified: