«Հարթակների փոխակերպման» իրավաստեղծ գործունեության հիմնադրամը ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրի կամավորների թափուր հաստիքի համար։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՝

  • ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ծրագրի կամավոր
  • ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ՝ շաբաթական 20 ժամ (կես դրույք)
  • ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 8 ամիս (երկարաձգման` հիմնական աշխատակազմի անդամ դառնալու հնարավորությամբ)
  • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ փետրվարի 1, 2019
  • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ «Հարթակների փոխակերպման» իրավաստեղծ գործունեության հիմնադրամ (ք.Գյումրի, Մհեր Մկրտչյան 38ա/1)
  • ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի համակարգող
  • ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ` Աջակցություն ծրագրային թիմի կողմից իրականացվող կազմակերպական և բովանդակային աշխատանքներին
  • ՏԵՍԱԿԸ՝ չվճարվող/փոխհատուցվող – պրակտիկա (կամավոր/intern)
  • ՀԱՍՏԻՔԻ ՔԱՆԱԿԸ` 2

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՝

  • Աջակցել ծրագրի բովանդակային և ադմինիստրատիվ փաստաթղթերի կազմմանը,
  • Մասնակցել ծրագրի հանրայնացման գործողությունների կազմակերպմանն ու իրականացմանը,
  • Լրացնել և թարմացնել ծրագրի տվյալների բազաները,
  • Հավաքել, խմբագրել և թարգմանել էլեկտրոնային փաստաթղթերը,
  • Աջակցել ծրագրերի առցանց և տպագիր փաստաթղթավարությանը,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել ծրագրի և կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՝

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է),
  • Պատասխանատվություն աշխատանքի նկատմամբ (պարտադիր նախապայման),
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Ստեղծագործական միտք,
  • Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն,
  • Համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ,

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՝

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Մշտական աշխատանքի հնարավորություն հիմնադրամում և/կամ կոնսորցիումի անդամ կառույցներում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

Եթե ուզում եք դիմել կամավորի թափուր հաստիքի համար, ապա լրացրեք այս հայտը, կցեք Ձեր CV-ին մինչև հունվարի 24-ը ներառյալ։ Հայտնում ենք Ձեզ, որ հունվարի 24-ից հետո 5-օրյա ժամկետում կտեղեկացվեք արդյունքի մասին միմիայն էլեկտրոնային փոստի (E-mail) միջոցով՝ անկախ արդյունքներից։ Երկրորդ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, որի վերաբերյալ նամակը (հարցազրույցի անցկացման վայր, օր, ժամ) կստանան էլեկտրոնային փոստին, իսկ հարցազրույցի համար նշանակված վայրը, օրը և ժամը փոփոխման ենթակա չեն։ Նրանք, ովքեր հայտը կլրարցնեն ոչ լիարժեք իսկ երկրորդ փուլ անցածները՝ չեն ներկայանա հարցազրույցի ինչ-ինչ պատճառներով, դուրս կմնան մրցույթային փուլից և վերջիններիս հայտերը չեն դիտարկվի։

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգել «Հարթակների փոխակերպման» հիմնադրամ (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 077 21 07 98, կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ [email protected] էլ. փոստի հասցեին:

Last modified: