Նոյեմբերի 16-ին տեղի է ունենալու «Հարթակների փոխակերպման իրավաստեղծ գործունեության հիմնադրամի» կողմից իրականացվող և Ա․Դ. Սախարովի անվան մարդու իրավուքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Խոսող լուսանկարներ համայնքներից» ծրագրի ֆոտոցուցահանդեսը։ Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվելու են Շիրակի մարզի՝չորս խոշորացված համայնքների (Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ) սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և զարգացման հնարավորությունները։ Կարևորելով այն, որ Շիրակի մարզը համարվում է Հայաստանի սոցիալապես անապահով և աղքատության մակարդակով ամենաբարձր ցուցանիշներ արձանագրած տարածաշրջանը մենք բարձրաձայնում ենք համայնքներում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներն օբյեկտիվորեն, առանց որևէ նկարագրությունների և սուբյեկտիվ մեկնաբանությունների՝ հետևաբար տարածաշրջանների լուսանկարները ինքնին կխոսեն խոշորացված համայնքների խնդիրների մասին։ Լուսանկարները ստեղծվել են անձնական այցերի, տեղի բնակչության հետ զրույցների և հետազոտությունների արդյուքնում։

Ցուցահանդեսը նպատակ ունի գրավել պատկամ մարմինների ուշադրությունը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին և դրանց տալ լուծման այլընտրանքային և օպտիմալ առաջարկներ։ Ցուցահանդեսի ընթացքում ընդունվելու են առաջարկներ ներկայացված խնդիրների վերաբերյալ, որի շնորհիվ էլ առաջիկայում կստեղծվի առկա խնդիրների լուծման համապարփակ առաջարկ-փաթեթ, որը պատրաստի մեթոդ կլինի իրագործման համար։ Եթե Դուք հետաքրքրված և մտահոգ եք Շիրակի մարզի համայնքների խնդիրներով, ունեք առաջարկներ դրանց լուծման վերաբերյալ, ապա սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու Գյումրու Երիտասարդական պալատում՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00–ին։ Ֆոտոցուցահանդեսին ներկա են լինելու նաև լուսանկարված համայնքների ներկայացուցիչները, մարզպետարանի աշխատակիցներ և համայնքների ու տեղական ինքնակառավարման ոլորտի ներկայացուցիչներ։

Մենք շատ ենք կարևորում Ձեր ներկայությունն այս միջոցառմանը և գուցե հենց Ձեր կողմից առաջարկված գաղափարը դառնա որևէ խնդրի լուծման օպտիմալ տարբերակ։

Սիրով սպասում ենք Ձեզ։

Հարգանքով՝
Հարթակների փոխակերպման հիմնադրամի ծրագրերի աշխատանքային թիմ

Last modified: