Երիտասարդների անմնացորդ նվիրումով է, որ մենք կարող ենք պատկերացնել կոռուպցիայի ճիրաններից զերծ հասարակություն:
Ուշագրավ հմտությունների և կարողությունների դրսևորմամբ, ապրիլ-մայիս ամիսներին Արարատի և Շիրակի մարզերի տարբեր դպրոցների և կազմակերպությունների աշակերտներ մասնակցեցին ուսուցողական բանավեճի մրցաշարի, որի հիմքում ընկած էր կոռուպցիայի ճանաչումը, բացահայտումը և կանխարգելումը:
Երեք փուլերի ընթացքում երիտասարդ բանավիճողները խորքային ուսումնասիրեցին և բուռն քննարկեցին մեր հասարակության մեջ արմատացած կոռուպցիոն տարբեր դրսևորումները, բացասական հետևանքները ու կանխարգելման եղանակները:
Մարզային մրցաշարում բարձր միավորներով հաղթանակ գրանցած Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցի և Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի թիմերը եզրափակչում փայլուն հեռուստախաղ ունեցան։ Երկու թիմերն էլ առանձնացան իրենց գիտելիքներով, քննադատական մտածողության հմտություններով և կոռուպցիայի դեմ պայքարելու վճռականությամբ:
Դեռևս փետրվար-մարտ ամսիներին անցկացվեց մեդիագրագիտության, փաստերի ստուգման, քննադատական մտածողության, կոռուպցիայի ճանաչմանն ու կանխարգելմանն ուղղված գիտելիքների տարածման և կարողությունների զարգացման երկօրյա աշխատաժողով։ Շիրակի և Արարատի մարզում վերապատրաստման աշխատաժողվներին մասնակցել են շուրջ 200 անհատներ, վերապատրաստումները վարում էին ոլորտի լավագույն մասնագետները՝ Տիրայր Մուրադյան՝ մեդիափորձագետ, Միշա Թադևոսյան՝ կրթության փորձագետ, Գայանե Գևորգյան՝ փաստաբան, Լևոն Բարսեղյան՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ։ Աշխատաժողովները հիմք դրեցին կրթական ու երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցության, ինչի մասին էլ վկայում է բանավեճերի մրցաշարերի հաջողված փուլը, որին մասնակցել են 544 անձիք։ Աշխատաժողովներից ակնհայտ էր, որ թե՛ երիտասարդները/աշակերտները, և թե՛ նրանց ուսուցիչ-մենթորները հետաքրքրված են թեմայով և պատրաստակամ մասնակցելու ծրագրային փուլերին և, որ ամենակարևորն է, մասը կազմելու կոռուպցիայի դեմ պայքարին, թե՛ իրենց համայնքներում, թե՛ դրանից դուրս, լուծելով սոցիալական հրատապ խնդիրներ։
Բանավեճի փորձառությունը մասնակիցների համար հանդիսացավ ոլորտում փոփոխություններ ստեղծելու ցատկահարթակ։ Բանավեճի յուրաքանչյուր փուլին նախապատրաստվելիս, մասնակիցները ուսումնասիրելով ոլորտում առկա խնդիրները, սկսեցին պատկերացում կազմել և տարբերակել իրենց համայնքներում կոռուպցիայի դրսևորումները, դրա բացասական ազդեցությունը առաջիկա զարգացման վրա։ Դառնալով իրազեկ և իրավագիտակից՝ նրանք ներգրավվեցին կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին։
Մասնակիցները ծանոթացան ու ուսումնասիրեցին այնպիսի թեմաներ ինչպիսիք են՝ «ՀՀ-ում գնումների գործընթացը տեղի է ունենում չարաշահումներով», «Համայնքապատկան կառույցներում հովանավորչությունն աշխատանքի ընդունման գործընթացում կրում է շարունակական բնույթ», «Կոռուպցիան կրթական հաստատություններում հնարավոր չէ արմատախիլ անել»։
Բանավեճի յուրաքանչյուր թեմա անդրադառնում էր հասարակությունում առկա մի շարք խնդիրներ, որոնց լուծուման մեխանիզմները հաճախ հենց մասնակիցներն էին առաջադրում: Մասնակիցները խորապես ուսումնասիրեցին կոռուպցիայի տեսակները, դրանց պատճառները, հետևանքները և պետության կողմից տարվող կանխարգելման միջոցառումները: Իրենց վերլուծություններով և համոզիչ փաստարկներով երիտասարդ բանավիճողները ոչ միայն իրենց հասակակիցներին էին գերազանցում, այլ նաև դրանք ողջունվում էր ոլորտի փորձագետների կողմից:
Հեռուստաբանավեճ
Հավաքելով բարձր միավորներ Շիրակի և Արարատի մարզերում առաջին տեղը զբաղեցրած թիմերը անցան եզրափակիչ փուլ։ Երկու թիմերն էլ առանձնանում էին իրենց մտքերը արդյունավետ կերպով արտահայտելու, համոզիչ փաստարկներ ներկայացնելու և գրագետ բանավիճելու կարողությամբ։
Հեռուստաբանավեճը հարթակ ծառայեց՝ ցուցադրելու աշակերտների համակողմանի պատկերացումները հանրակրթական կառույցներում կոռուպցիան արմատախիլ անելու վերաբերյալ:
Հաղթահարելով լարվածությունը՝ մասնակիցները հանդես եկան իրենց ելույթներով և ցույց տվեցին, որ փոփոխությունն իսկապես հնարավոր է, երբ անհատները միավորվում են մեկ ընդհանուր գործի շուրջ:
Կոռուպցիայի դեմ պայքարում նրանց վճռականությունն ընդգծեց երիտասարդ սերնդի ներուժն ավելի լավ ապագա կերտելու գործում: Փորձագետ դատավորները և հանդիսատեսը ականատես եղան մասնակիցների մոտ կարճ ժամանակում որակական աճի և ոլորտային գիտելիքների ու հմտությունների ճիշտ կիրառման արդյունքին։
«Կոռուպցիա. Shift+Delete» ծրագիրն իրականցվում է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից Հայաստանի Բարեվարքություն Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Նյութի բովանդակության պատասխանատուն «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամն է և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԱՄՆ ՄԶԳ–ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Last modified: