Մեդիայից (այդ թվում՝ թվային ﬔդիայից) օգտվողների տարիքային շեմը ժամանակի ընթացքում իջնում է. հեռախոսներից, համակարգիչներից օգտվում են անգամ մինչև երկու տարեկան երեխաները: Հետևաբար, շատ մասնագետների կարծիքով, ﬔդիագրագիտության հիմքերը պետք է դնել հենց այն տարիքից, երբ երեխան սկսում է օգտվել ﬔդիայից:

Կորոնավիրուսային համավարակը ﬔծացրեց ուշադրությունը խնդրի հանդեպ. ﬔդիա գործիքները դարձան կրթության, աշխատանքի, աﬔնօրյա հաղորդակցության կարևոր բաղադրիչ, դպրոցներն ամբողջ աշխարհում սկսեցին ինտեգրել թվային տեխնոլոգիաները աﬔնօրյա կրթության ﬔջ։

Փոքր երեխաների դեպքում խնդիրն ավելի սուր է. կարանտինի շրջանում տնից աշխատող ծնողները ստիպված էին երեխաներին ավելի շատ թույլ տալ օգտվել էկրաններից՝ նրանց զբաղեցնելու նպատակով։ Երեխաները հաճախ են ﬔնակ ﬓում էկրանի առջև՝ ﬕայնակ «նավարկելով» յություբում և համացանցի այլ հարթակներում: Հաճախ նրանք սպառում են բովանդակություն, որը չեն ընկալում, խաղում են խաղեր, որոնք նախատեսված չեն նախադպրոցական տարիքի համար և կարող են բազմապիսի ռիսկեր պարունակել։ Երկար էկրանի առջև ﬓալը կարող է ազդել նաև ֆիզիկական առողջության, հոգեբանության վրա, հանգեցնել շփման, խոսքի հապաղման վաղ տարիքում։

Առցանց ﬕջավայրում երեխաների խոցելիության հավանականությունը շատ ﬔծ է նրանով, որ չերևացող վտանգներ է պարնակում։ ՄԻՊ աշխատակազﬕ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իվետա Շահբազյանի խոսքով՝ իրենք ստացել են ծնողներից ահազանգեր երեխաների նկարների կամ տեսանյութերի տարածման կամ թվային տիրույթում բուլինգի (այս վերջինը դպրոցահասակ երեխաների դեպքում) դեպքերի վերաբերյալ։ Մասնագետը նշում է, որ դրանք ﬔծ թիվ չեն կազմում, բայց հիﬓական խնդիրն իրազեկված չլինելն է, քանի որ չգիտեն իրենց կամ երեխաների իրավնքների մասին։

«Երեխաների անձնական տվյալների արտահոսքը աﬔնալուրջ խնդիրներից ﬔկն է: Սա վերաբերում է թե՜ խաղային հավելվածների կողﬕց օգտվող երեխայի տվյալներին, թե՜ հենց մանկապարտեզների թվային հարթակներից կամ բազաներից տվյալների արտահոսքին, թե ծնողների կողﬕց տարածվող տվյալներին և տեղեկություններին։ Այս խնդիրը պիտի լինի դաստիարակների, ծնողների կրթության մաս։ Սա լուրջ թեմա է, որն ուսումնասիրության կարիք ունի» ասում է թվային անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։

Հանրային լրագրության ակումբի «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, ապրիլի 29-ին հանրային քննարկման ներկայացվեց հետազոտողներ Լուսինե Գրիգորյանի և Վիգեն Շիրվանյանի «Մեդիագրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» ուսումնասիրությունը:

Հայաստանում Նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչների մշակումը դեռ ընթացքի ﬔջ է: Առայժմ նախադպրոցական կրթության ոլորտում գործում են 2011 թ-ին մշակված և 2018 թ-ին վերանայված «Ծննդից ﬕնչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչները»:
Գործող չափորոշչում չկա «ﬔդիագրագիտություն» ձևակերպումը, բայց կա «տեխնոլոգիա» բաղադրիչը, ինչպես նաև այլ հմտություններ, որոնք նպաստում են երեխայի ստեղծագործական քննադատական մտքի, հաղորդակցական հմտությունների զարգացմանը։ Հայաստանում ﬔդիագրագիտությունն, ընդհանուր առմամբ, համակարգված չի ուսուցանվում:

«Մեդիագրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» հետազոտության հեղինակները հանրային քննարկմանը մասնակցող ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, նախակրթարանների տնօրեններին, դաստիարակներին առաջարկում էին ուշադրություն դարձնել հետազոտության տվյալներին, քանի որ աշխարհի փորձը, դրանք Հայաստանում գրագետ տեղայնացնելու և յուրաքանչյուր նախակրթարանի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կիրառելու դեպքում խնդիրը պակաս սուր կլինի:

«Նոր չափորոշիչներում մեդիագրագիտությանն առնչվող առաջարկները հաշվի են առնված: Ամեն ինչ սկսվում է կրթությունից, դեռևս մանկապարտեզից, սակայն համակարգված քննարկում, հետևողական քաղաքականություն այս ոլորտում հաճախ չենք տեսնում: Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխություն եղել է: Նշեմ, որ սկզբունքային փոփոխություններ են: Նախ՝ հաշվի են առնվել հանրակրթության ոլորտում չափորոշիչների փոփոխությունը: Համաչափությունն ենք փորձել ապահովել, որպեսզի տարրական կրթությունից՝ հանրակրթություն, անցումը լինի հնարավորինս հարթ: Այստեղ առանցքային կարողունակության մեջ թվային մեդիագրագիտությունը ևս տեղ է գտել: Կա կարևոր փոփոխություն՝ նախորդ տարի տեղի ունեցած «Նախակրթության մասին» օրենքի փոփոխությունն էր: Դա հնարավորություն է տալիս նորովի կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտը: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը կանոնակարգում է ծնողների հետ համագործակցությունը: Աշխատակիցների մասնագիտական զարգացվածության ու պատրաստվածության խնդիրը ևս կարևորներից է: Տարեկան աշխատակիցների մեկ հինգերորդը պետք է վերապատրաստում անցնի: Վերապատրաստման բաղադրիչում մեդիակրթությունը մեծ դեր պետք է ունենա: Կա ևս մեկ այլ լուրջ խնդիր՝ նախադպրոցական կրթության հասանելիության խնդիրը: Երկու հարյուրից ավելի բնակավայրեր ունենք, որոնք չունեն նախադպրոցական կրթության ծառայություններ: Մեր երկրի որոշ երեխաներ զրկված են այդ հնարավորից, և մենք մեծ ջանքեր ենք ներդնում այդ խնդիրը կարգավորելու ուղղությամբ» իր խոսքում ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Քննարկմանը մասնակցող նախակրթարանների տնօրենները, աշխատակիցները վստահեցրեցին, որ անում են հնարավորը՝ անգամ իրենց սուղ հնարավորություններից՝ երեխաներին հնարավորինս մեդիագրագետ դարձնելու, էկրաններից օգտվելը հաճելիից զատ՝ նաև օգտակար դարձնելու: Թեև որոշ մանկապարտեզներ անգամ համակարգիչ չունեն:

Նախադպրոցական կրթության ﬔջ ﬔդիակրթության ներդրման աﬔնակարևոր նախապայմաններից ﬔկը տեղյակ պատրաստված մասնագետներ, մանկավարժներ ունենալն է։

2021թ. փետրվար-մարտ աﬕսներին նախադպրոցական հաստատությունների մանկավարժների համար առցանց վերապատրաստուﬓեր է իրականացրել Հանրային լրագրության ակումբը: Դրանք վարել է ﬔդիագրագիտության աﬔրիկացի մասնագետ Շերիի Քլվերը, և մասնակցել են ավելի քան 100 մանկավարժներ՝ ամբողջ Հայաստանից:

 

Հեղինակ՝ Լիլիթ Ավագյան

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

Last modified: