Ցայգ հեռուստաընկերությունը անդրադարձել է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից իրականացված Էլեկտրոնային գրագիտության ու թվային անվտանգության մարտահրավերների և դրանց լուծումների վերաբերյալ փակ աշխատաժողովին։
Աշխատաժողովին մասնակցում էին Շիրակի մարզում գտնվող և գործունեություն իրականացնող ոչ կառավարական և շահույթ չհետապնդող, մասնավորապես, քաղաքացիական հասարակության կառույցներ (ՀԿ, հիմնադրամ,նախաձեռնող խմբեր, կոալիցիաներ և կոնսորցիումներ), երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի հետ աշխատող հաստատություններ/անհատ փորձագետներ։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին՝ ինչպիսի՞ թվային ռիսկեր կան, ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ դրանք ՔՀԿ-ների համար, ինչպե՞ս ճիշտ ապահովել կառույցների թվային անվտանգությունը, արդյո՞ք կազմակերպությունների շահառուները ունեն իրազեկվածության բարձր մակարդակ և տիրապետում են թվային անվտանգության գործիքներին և մի շարք այլ հարցեր։
Անհատական մակարդակում մասնակիցները լրացրեցին հարցաշար, որի միջոցով իրականացվելու է կառույցների թվային անվտանգության և շահառուների թվային գրագիտության ուղղությամբ իրազեկվածության վերաբերյալ նախնական աուդիտ։
Աշխատաժողովի մասնակից կազմակերպությունների ղեկավարները կնքեցին հուշագիր թվային անվտանգության ուղղությամբ համագործակցության ոչ ֆորմալ ցանցի ստեղծման նպատակով։
Last modified: