Արի՛ սկսեք ճանապարհորդություն դեպի ավելի ապահով և տեղեկացված թվային ապագա:
Միացե՛ք մեդիագրագիտության, փաստերի ստուգման և կիբեռանվտանգության մեր եռօրյա դասընթացներին:
Նախագծի մասին
Ծրագրի նպատակն է նպաստել Գյումրի քաղաքի 16-22 տարեկան երիտասարդների մեդիագրագիտության և կիբեռանվտանգության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև զարգացնել քննադատական մտածողության և տեղեկատվության վերլուծության հմտությունները՝ թվային տեխնոլոգիաների պատասխանատու և անվտանգ օգտագործման համար:
Ի՞նչ թեմաներ են ներառված․
Մեդիագրագիտություն. ծանոթացում մեդիագրագիտությանը, հարակից տերմինաբանությանը՝ մեդիա, մեդիա սպառող, մեդիա արտադրող, լուր, ապատեղեկատվություն, կեղծ լուրեր, մանիպուլյացիա, դիփ ֆեյք և այլն։
Փաստերի ստուգում. ծանոթացում փաստերի ստուգմանը, ինչ է փաստը, ինչ է կարծիքը, ինչ է փաստերի ստուգումը, մետատվյալներ, որոնում դիտակիչների/զննարկիչների միջոցով, ֆոտոորոնում։
Կիբեռանվտանգություն. Ծանոթացում առցանց անվտանգության հիմունքներին՝ պաշտպանելով ձեզ և ձեր տվյալները թվային սպառնալիքներից։
Ովքե՞ր կարող են դիմել․
Շիրակի մարզում բնակվող 16-22 տարեկան երիտասարդները։
Ինչպե՞ս դիմել․
Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է լրացնել առցանց հայտը, մինչև ս․թ․ մայսի -ը ներառյալ։
Դասընթացի տևողությունը.
Յուրաքանչյուր դասընթաց կտևի մինչև 2 ժամ՝ հագեցած գործնական աշխատանքերով և ինտերակտիվ խաղերով:
Դասընթացի անցկացկամն օրերը՝ ՀՈՒՆԻՍԻ 7, 8
Գրանցվել կարող եք մինչև ՀՈՒՆԻՍԻ 1-Ը
*Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, տեղերը ՍԱՀՄԱՆԱՓԱԿ են։
*Դասընթացները անցկացվելու են օֆֆլայն, ԲՀՀԻ հիմնադրամի գրասնեյակում՝ Ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհի 7/30։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ԲՀՀԻ հիմնադրամի հաղորդակցության մասնագետ՝ Աննա Խաչատրային հետ՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։
———————————
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
Այս հայտարարությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում ԲՀՀԻ հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
Last modified: