Ծրագիր
«Թվային անվտանգության ազգային ստանդարտներ ՔՀԿ-ների համար»
Տևողություն
01․10․ 2024 – 31․05․2025 (8 ամիս)
Դոնոր
Միացյալ Թագավորության կառավարություն
Իրականացնող
Այս ծրագիրն իրականացվում է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի (MDI) կողմից՝ Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի (ԲՀՀԻ) հետ համատեղ։
Նպատակը
Ծրագիրը նպատակ ունի մշակել թվային անվտանգության ոչ պաշտոնական (դեռ) ազգային ստանդարտներ տեղական ՀԿ-ների համար, որոնք կնպաստեն տեղեկատվական համակարգերի գործունեության և թվային ու կիբեռանվտանգության նվազագույն պայմանների ու չափանիշների ստանդարտացմանը, որոնց պետք է բավարարեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները:
Համատեքստ
«Թվային անվտանգության ազգային ստանդարտներ ՔՀԿ-ների համար» ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից:
Հայաստանում թվային տիրույթը կարգավորելու համար չկան թվային անվտանգության հաստատված չափորոշիչներ քաղաքացիական հասարակության կառույցների համար:
Կիբեռանվտանգության ռիսկերն ու մարտահրավերները Հայաստանում տարածված են, ներառյալ կազմակերպությունների վրա հարձակումները և առանձին աշխատակիցների թիրախավորումը՝ դրանց միջոցով կորպորատիվ տվյալներին հասանելիություն ունենալու նպատակով: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը հրապարակել է մի քանի զեկույց քաղաքացիական հասարակության թվային անվտանգության վերաբերյալ: Օրինակ, «Հայաստանի թվային սպառնալիքի լանդշաֆտ. քաղաքացիական հասարակություն և լրատվամիջոցներ» զեկույցում հստակ անդրադարձներ գան վերոգրյալ խնդիրների մասով, որոնք ի ցույց են դնում առկա իրավիճակն ու մարտահրավերները։ Այս խնդիրների լուծումը պահանջում է համապարփակ ուսումնասիրություններ և դրանց հիման վրա չափորոշիչների մշակում ու քննարկում: Կայուն և փաստագրված գործընթաց ապահովելու համար անհրաժեշտ է իրազեկման բարձրացում և վերջնական արդյունքների վրա վերապատրաստում:
Խնդիրներ
Ծրագրի իրականացման հատուկ նպատակները, որոնք նպաստելու են նպատակի իրագործմանը հետևյալն են՝
- Ստանդարտների մշակում. մշակել ՔՀԿ թվային անվտանգության ստանդարտները՝ հիմնվելով միջազգային փորձի և տեղական կարիքների վրա։
- Կարողությունների զարգացում. կազմակերպել տվյալների անվտանգ կառավարման և հաղորդակցության դասընթացներ ՔՀԿ ներկայացուցիչների համար:
- Հանրային իրազեկում․ ՔՀԿ-ների շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը՝ հանրային իրազեկման արշավի միջոցով, որն էլ իր հերթին կխրախուսի ստանդարտների ընդունման և ադապտացման գործընթացին։
- Ռիսկերի նվազեցում․ ՔՀԿ-ներին տրամադրել գործիքներ և գիտելիքներ՝ կիբեռանվտանգության ռիսկերը նվազեցնելու և սպառնալիքներին արձագանքելու համար։
- Քաղաքականության աջակցություն․ ՔՀԿ թվային ստանդարտները ադապտացնելու և կիրարկմանը նպաստելու համար համագործակցել ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ ոլորտային գործընկերների հետ։
— — — —
«Թվային անվտանգության ազգային ստանդարտներ ՔՀԿ-ների համար» ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից:
Last modified: