Ալեքսանդր Մարտիրոսյան

Հիմնադիր-տնօրեն (ծրագրերի ղեկավար)
[email protected]

Ալեքսանդր Մարտիրոսյանը ԲՀՀԻ հիմնադրամի հիմնադիրն է, մասնագիտությամբ լրագրող է: 2011 թվականից ներգրավվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերում, իսկ 2018-2019 թվականներին աշխատել է ԵՀՀ գրասենյակում։
Ալեքսանդրն ունի հասարակական ոլորտում 10 տարվա փորձ, աշխատել է Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների հայկական կենտրոնում՝ որպես մեդիա հաղորդակցության փորձագետ, աշխատել է KASA շվեյցարական մարդասիրական հիմնադրամում՝ որպես անիմատոր։ Աշխատել է ՄԱԿ-ի Հայաստանի ասոցիացիայում՝ որպես ծրագրի համակարգող։ «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրագրող, սակայն այս աշխատանքային փորձից հետո սկսել է հետաքննել մարդու իրավունքների և ԶԼՄ-ների խախտումները։ Որպես փորձագետ համագործակցել և աշխատել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում, Հայաստանի մանուկներ հիմնադրամում, Երևանի մամուլի ակումբում, Հայաստանի Հելսինկյան կոմիտեում և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում։

Վանուհի Գասպարյան

Հիմնադիր-իրավաբան  (ծրագրերի ղեկավար)

[email protected]

Վանուհին մասնագիտությամբ իրավաբան է։ Մասնագիտական աշխատանքային գործունեությամբ զբաղվել է 2004 թվականից՝ աշխատելով արտադրական և շինարարական խոշոր կազմակերպություններում։ Աշխատանքային փորձի հետ մեկտեղ ձեռք է բերել բանկացելու և վեճերի արդյունավետ լուծման ունակություն, միաժամանակ հմտացել է կորպորատիվ իրավունքի ոլորտում։ 2013 թվականից սկսած նա աշխատանքային գործունեություն է ծավալել նաև հասարակական ոլորտում, նախ աշխատելով իրավապաշտպան ոլորտում՝ Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնում որպես Շիրակի տարածաշրջանային մասնաճյուի իրավաբան, այնուհետև տարբեր հասարակական կառույցներում՝ որպես դասընթացավար, հետազոտող, մշտադիտարկման մասնագետ։ Որպես փորձագետ առավել երկարաժամկետ համագործակություն է ունեցել՝ Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կենտրոնի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության, «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության, «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպության, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության հետ։ Վանուհին նաև մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ է և զբաղվում է կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերի, կանոնակարգերի մշակմամբ։ Ունի ծրագրային և ֆինանսական հաշվետվությունների կազմման փորձ։ 2021 թվականին հիմնել և ղեկավարում է «Իրավունքի անկյուն» խորհրդատվական և կրթական կենտրոնը։ ԲՀՀԻ հիմնադրամում Վանուհին ներգրավված է ծրագրերում որպես ծրագրի ղեկավար, համակարգող, իրավախորհրդատու։

Աննա Խաչատրյան

Հաղորդակցության մասնագետ

[email protected]

Աննա Խաչատրյանը «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի հաղորդակցության մասնագետն է։ Դեռ 2011 թվականից Աննան հետաքրքրված է եղել մեդիա ոլորտով, մասնակցել «Ինտերնյուզի» կողմից կազմակերպված քաղաքացիական լրագրության դասընթացներին։ Լինելով, Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի և Գյումրի Ինֆոտան կամավոր, մշտապես մասնակցել է մեդիագրագիտության դասընթացներին ու թարմացրել, կիրառել գիտելիքները վերոնշյալ ոլորտում։ Աննան նաև փորձ ունի ծրագրերի համակարգման, փորձի փոխանակման, երիտասարդական աշխատանքի, տվյալագիտության ոլորտներում։ 2016 թվականին եղել է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի «Պաշտպանելով մարդու իրավունքները Հայաստանում» ծրագրի Գյումրու մասնաճյուղի համակարգողը։ Հետագայում առավել խորը ուսումնասիրելով սոցիալական մեդիա մարքեթինգ Աննան սկսել է իր գործունեությունը շարունակել տվյալ ոլորտում, զբաղվել մի շարք կամզակերպությունների սոցիալական էջերի մարքեթինգով և առաջխաղաղցմամբ, վիզուալ նյութերի ստեղծմամբ և դրանց դիզայնով։ 

Շողիկ Ավետիսյան

Հաշվապահ

[email protected]

Շողիկ Ավետիսյանը «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի արտաքին հաշվապահն է: Նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է 1991 թվականից նախ որպես հաշվապահ, այնուհետև՝ որպես գլխավոր հաշվապահ: Նա մասնագիտական գործունեություն է ծավալել հսարակական, մարդու իրավունքների, շինարարության, արտադրության, առևտրի և սպասարկման, լրատվության/մեդիայի, առողջապահական ոլորտներում: Վերջին 8 տարիների ընթացքում զբաղվում է նաև հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հաշվապահությամբ, ինչպես նաև կառավարում է դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական բաժինը: Ներգրավված է եղել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, ԲՀՀ-ի հիմնադրամի, ԿԱԶԱ շվեցարական մարդասիրական հիմնադրամի, ԲԻՍԵ հիմնադրամի, «ՅՈՒՆԻՍԵՖ- Հայաստան»  հիմնադրամի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԿԳՄՍ նախարարության, Պրեմիեր ՈՒրժանս Ինտերնասիոնալի հայաստանյան մասնաճյուղի, «Սանտե Արմենի» Հիմնադրամի  դրամաշնորհային ծրագրերում: Կարողանում է կառավարել 10 մլն և ավելի դրամաշնորհային ծրագրերի բյուջեներ:

Լիլիթ Այվազյան

Ծրագրերի օգնական

[email protected]

Լիլիթ Այվազյանը «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի ծրագրերի օգնականն ու հաղորդակցության թիմի անդամն է։ Ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը՝ ստանալով անգլերենի և հաղորդակցության բակալավրի աստիճան։ 2018 թվականից Լիլիթն աշխատել է մի շարք ՀԿ-ներում ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։ Նա համագործակցել է Արարատի քաղաքապետարանի և այլ կազմակերպությունների հետ՝ որպես ծրագրի օգնական և թարգմանիչ։ Նաև աշխատել է Հանրային լրագրության ակումբում՝ որպես խմբագիր/թարգմանիչ, ինչպես նաև թվային հաղորդակցության մասնագետ ԲունTV-ում։ Մասնակցել է մի շարք միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրերի, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Ստրասբուրգում և Բուդապեշտում գտնվող Եվրոպական երիտասարդական կենտրոնների, ինչպես նաև ֆրանս-գերմանական երիտասարդական գրասենյակի կողմից կազմակերպված նախագծերի շրջանակներում:

Ագապի Մանուկյան

Ծրագրերի օգնական, ֆոնդհայթայթման մասնագետ

[email protected]

Ագապի Մանուկյանը «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի ծրագրերի օգնականն ու ֆոնդհայթայթման մասնագետն է։ 2016 թվականից ներգրաված է եղել հասարակական ակտիվ գործունեության մեջ։ Մասնագիտությամբ իրավաբան է, աշխատել է Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնում և «Իրավունքի անկյուն» կրթական և խորհրդատվական կենտրոնում։
Ագապին աչքի է ընկնում ծրագրերի մշակմամբ և ուսուցումների կազմակերպմամբ։ Նա մասնակցություն է ունեցել հանրային տրանսպորտի որակի վերահսկման ծրագրերում և «Մարդամեջ» սոցիալ-նորարարական նախաձեռնություններում։ 2019 թվականին Ագապին համակարգել է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի «Ինքնաջրակառավարման ինդեքս» ծրագիրը։ Հանդիսացել է տվյալների հավաքագրող Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում գործող պետական և մասնավոր տուն-ինտերնատների մշտադիտարկման աշխատանքներում։ 2021 թվականից ներկայացրել է մի շարք ծրագրային առաջարկներ, որոնք հաջողությամբ ֆինանսավորվել են և Ագապիի կողմից համակարգվել։ 2021 թվականին համակարգել է «Գյումրի Ինֆոտան» ծրագրային աշխատանքները։ 2023-2024 թվականներին համակարգել է «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպության «Մեդիան սարերում 1» և «Մեդիան սարերում 2» ծրագրերը։

Հրայր Զոհրաբյան

ՏՏ մասնագետ

[email protected]

Հրայր Զոհրաբյանը «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի ՏՏ մասնագետն է և խորհրդատուն: Ոլորտում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2015 թվականից՝ որպես վեբ ծրագրավորող: Նա մասնագիտությամբ արևելագետ է, մինչ ՏՏ ոլորտ անցումը հանդիսացել է հետազոտող և իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ, զբաղվել արխիվային փաստաթղթրի հետ աշխատանքով ինչպես Հաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Ունի արխիվային փաստաթղթերի թվայնացման մեծ փորձ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հրայրը մասնակցել է մասնագիտական մի շարք վերապատրաստումների, սակայն չսահմանափակվելով հիմնական աշխատանքով ներգրավվել է քաղաքացիական նախաձեռնություններում և հասարակական բազմաբնույթ նախագծերում («Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ, Հանրային Լրագրության ակումբ և այլն), որոնք միտված են եղել նպաստելու առողջապահական, կրթական, բնապահպանական ոլորտային բարեփոխումների։ Հրայրը ԲՀՀԻ հիմնադրամում իր առաքելությանը զուգահեռ աշխատում է նաև Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններից մեկում՝ որպես Ավագ UI ծրագրավորող։

ԲՀՀԻ հիմնադրամում

Աշխատակազմը գործունեություն է իրականացնում ոչ միայն ընթացիկ ծրագրային ուղղություններով, այլև մշտապես զբաղվում է ինքնակրթությամբ և զարգացման հնարավորություն է ընձեռում նաև կամավորներին, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հիմնադրամում և Հայաստանում մարդու իրավունքների ուղղությամբ։