Ալեքսանդր Մարտիրոսյան                                Բոլորը հանուն հավասար իրավունքների  Հիմնադրամի հիմնադիր-տնօրեն

2018-2019 թվականների ընթացքում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ չորս կառույցներ, այդ թվում նաև Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը իրականացրեցին խորքային հետազոտություն Հայաստանում, մասնավորապես Գյումրի քաղաքում բավարար կենսամակարդակի՝ բնկարանային իրավունքի և բնակարանային բավարար պայմանների վերաբերյալ՝ շեշտադրվելով 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևանություն ձեռք բերած քաղաքացիների խնդիրները։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին, Երևանում կայացավ զեկույցի ներկայացումը ՀՀ պետական մարմիններին և քաղաքացիական հասարակության տեղական ու միջազգային կառույցներին, որի ընթացքում Ալեքսանդր Մարտիրոսյանը հանդես է եկել ելույթով, մեջբերումներ անելով նաև ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին ներկայացվելիք զեկույցից։ Ստորև կարող եք ընթերցել ելույթի սղագրված տարբերակը՝

1988-ի երկրաշարժի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ մնացին անօթևան՝ կորցնելով իրենց բնակարանը, չգիտակցելով, որ միաժամանակ կորցերլ են իրենց բնակարանային իրավունքը հետագա 30 տարիների և դրանից հետո եկող անհայտ տևողությամբ ժամանակի համար։ Բազմաթիվ քաղաքիցներ մինչ օրս չունեն իրենց բնակարանը և ապրում են տնակներում՝ զրկված կյանքի համար նվազագույն պայմաններից, չիմանալով, թե ինչ բան է բավարար կենասամակարդակը և արժանապատիվ կյանքը։

ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային կոմիտեին ուղղվող այս այլընտրանքային զեկույցում մենք անդրադառնում ենք Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակիչների, վթարային շենքերում բնակվողների և պետության կողմից բնակարան ստացածների խնդիրներին՝ վեր հանելով պետության կողմից թույլ տրված իրավական՝ օրենսդրական բացերը։

Մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, Հայաստանում բավարար կենսամակարդակի իրավունքը, ներառյալ բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքը, ե րաշխավորված էր Սահմանադրության հոդված 34-ով և 48-ով։ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում՝ հանրաքվեով ուժի մեջ մտած նոր սահամանդրությամբ վերացվեցին թե՛ բավարար կենսամակարդակի և թե՛ բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի սահմանադրական հիմքերը։

88-ի երկրաշարժից հետո բազմաթիվ քաղաքացիներ պետության կողմից ձեռք են բերել բնակարաններ, սակայն այս գործընթացում հաշվի չեն առնվել մի շարք կարևոր հանգամանքներ։ Այժմ ես կանդրադառնամ դրանցից մի քանիսին, որոնք տեղ են գտել այլընտրանքային զեկույցում։

– ՀՀ կառավարության 432 որոշումը և 432 որոշման հոդվածների հակասությունները ՄԱԿ-ի ՏՍՄԿ դաշնագրի 11-րդ հոդվածին։ 432/18
ՀՀ կառավարության 1999 թ.-ի N 432 որոշման 18-րդ կետով սահմանվում է աղետի գոտու բնակավայրերում արտահերթ բնակելի տարածությունների հատկացման հերթականությունը ըստ չափորոշիչների, սակայն այդ չափորոշիչների ընտրությունն ու օբյեկտիվությունը որևէ կերպ պարզաբանված կամ հիմնավորված չեն։

Ստացված բնակարանների սենյակների քանակը պայմանավորված ընտանիքի անդամների քանակի նվազմամբ կամ ավելացմամբ։ 432/16
Պետությունը պարտավոր է իրականացնել հնարավոր յուրաքանչյուր քայլ, որը կնպաստի բավարար կենսամակարդակի համար անհրաժեշտ պայմանների բարելավմանը իսկ պետական ցանկացած քաղաքականություն կամ ռազմավարություն, որը կնպաստի բավարար կենսամակարդակի պայմանների վատթարացմանը, համարվում է անհամատեղելի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 11-րդ հոդվածին։

– 30 տարիների ընթացքում ձեռք բերած սոցիալական մի շարք խնդիրների հաղթահարմանն ուղղված արտոնությունների բացակայություն /կրթություն, առողջություն, մշակութային կյանք/։
Պետությունը չի ստանձնել նաև բնակարանային փոխհատուցման ուշացման պատճառով՝ քաղաքացու կրած վնասների նկատմամբ իր պարտավորությունն ու պատասխանատվությունը՝ որպես իր քաղաքացու ապահովության, անվտանգ և բարեկեցիկ կյանքի երաշխավոր։

– Ձեռք բերած բնակարններում ՄԱԿ-ի կողմից սահմանված նվազագույն պայմանների չափորոշիչների նկատմամբ անտարբերություն /շրջակա միջավայր, ենթակառուցվածքներ, անվտանգություն, սանիտարահիգենիկ պայմաններ, ջեռուցում, սենյակների քանակ, ֆիզիկական մատչելիություն/։
Որևէ կերպ չի սահմանվում բավարար կենսամակարդակի համար անհրաժեշտ չափորոշիչների առկայությունը և դրանց գնահատման հնարավորությունը, ինչի պարագայում քաղաքացուն տրվել է կիսաքանդ, քաղաքային աղբանոցի հարևանությամբ՝ ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում, տարրական քաղաքային ենթակառուցվածքներից զրկված միջավայրում գտնվող բնակարան։

– Բնակարանաշինությամբ սահմանվող բնակարանային պայմանների չոփորոշիչների բացակայություն։
Մինչև 2001 թվականը Հայաստանի Հանրապետությունում չի եղել աղետի գոտու վերականգնման մասին օրենք իսկ մինչ այդ՝ մինչև 1999 թվականը որոշումների և գործողությունների հիմք է հանդիսացել ՀՀ Կառավարության 432 որոշումը, որում առկա չեն բնակարանային պայմանների չափորոշիչները, ինչը ևս կարևոր հանգամանք է համարվում բավարար կենսամակարդակի պայմանների տեսանկյունից։

1998 թվականի մայիսի 5-ին ընդունված «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում ևս ներկայացված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակարնաշինության ոլորտում բնակարանային պայմանների նվազագույն չափորոշիչները, որոնք պետք է բավարարեն քաղաքացու բավարար կենսամակարդակի նվազագույն պայմաններին, ինչն ամրագրված է ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքի մասին» միջազգային դաշնագրի 11-րդ հոդվածում և համարվում է պետության ստանձնած պարտավորությունը՝ որպես ի կատարում։

– Հետբնակարանային գնահատումների, վերահսկողական մեխանիզմների և մոնիթորինգների բացակայություն։
2000-2014 թվականների ընթացքում իրականացրած լայնածավալ շինարարական աշխատանքների նկատմամբ և հետշինարարական տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից չեն իրականացվել շինարարական որակի վերահսկման, գնահատման աշխատանքներ, չեն իրականացվել քննարկումներ և հարցումներ բնակիչներից բնակարնային պայմանների վերաբերյալ։ Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ տեղի են ունեցել արտաքին նորոգման, առաստաղի փլուզումներ և այլ պատահարներ՝ պետության կողմից բնակիչներին հանձնված բնակարաններում։

ԲԳՎ
Բնակարանների գնման վկայագրերի համար (ԲԳՎ) սահմանված պայմանները և առաջարկված գինը ցածր է եղել բնակարանների շուկայական գնից, որի պատճառով շահառուները լրացուցիչ վարկային պարտավորություններ են ստանձնել կամ սահմանված գնով ստիպված բնակելի տուն են ձեռք բերել գյուղական համայնքերում, որոնք հետագայում վաճառելու դեպքում, այդպես էլ չեն կարողացել բնակարան գնել և մնացել են անօթևան:

Առաջարկություն 10. Ստեղծել փաստահավաք խումբ/ ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կզբաղվի աղետի գոտու բնակավայրերի քաղաքացիների՝ նախորդ 31 տարիների ընթացքում անօթևանության պայմաններում խախտված իրավունքների, նրանց հանդեպ կատարված պետական հանցագործությունների, կոռուպցիայի, խարդախության դեպքերի վերհանման աշխատանքներով։ Ապահովել անձանց խախտված իրավունքների վերականգնումը և կրած բարոյական և նյութական վնասի փոխհատուցումը։

Առաջարկություն 11. Ապահովել աղետի գոտու բնակավայրերում բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածնքների ստեղծումը, ինչպես նաև քաղաքացիների առողջության, կրթության, աշխատանքի և հարակաից այլ իրավունքների իրացման լիարժեք պայմաները։

Ամփոփելով այս հակիրճ ներկայացումը ցանկանում եմ ձեր ուշադրությունը սևեռել մի կարևոր հանգամանքի վրա․ օրենսդրական կարգավորումների առկայությունը չի երաշախավորում քաղաքացու արժանապատիվ կյանքը, քանի դեռ այն չի բխում վերջինիս շահերից։ Մինչ այժմ այս խնդրին առնչվող օրենսդրական կարգավորումները՝ օրենքով սահմանված կարգով զրկել են քաղաքացուն իր իրավունքներից ու իրավունքների իրացման հնարավորություններից։ Երեսուն տարիների ընթացքում խաբված լինելու հանգամանքը նպաստել է հանրության կողմից անարդարության զգացողությանը պետության և իշխանությունների նկատմամբ, որոնք չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ դատապարտելով քաղաքացուն անօթևանության, վճռելով մի ամբողջ սերնդի անապագա ճակատագիր։ Եթե մենք սկսենք խոսել այն տարբերության մասին, որը բարեկեցիք կյանքի պայմաններում կարող էր տեղի ունենալ երեսուն տարվա ընթացքում երեսունամյա մի երիտասարդի կյանքում, ապա սա նման է անմեղ մարդուն ցմահ ազատազրկման դատապարտելուն, իսկ եթե հաշվի առնենք, որ դա մի մարդ չէ, այլ մի ամբող ժողովուրդ, ապա սա այլ բան չէ, քան հանցագործություն ընդդեմ սեփական ժողովրդի։

Այս իսկ պատճառով օրհասական եմ համարում խնդրի վերհանումը ներպետական կառավարման բոլոր օղակներում սկսած տեղական ինքանակառավարման մարմիններից մինչև առ սահմանափակ լիազորություններով օժտված նախագահ։ Հնարավորինս արագ ներդնել Գյումրու վերականգնման նախագիծ և դրանով վերականգնել քաղաքացու երեսունամյա ոտնահարված ինքնությունն ու ցեխի մեջ կորցրած ես-ը։

 

Last modified: