«Հարթակների փոխակերպման» իրավաստեղծ գործունեության հիմնադրամը հայտարարում է մրցույթ հիմնադրամում ֆինանսների պատասխանատուի թափուր հաստիքի համար։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՝
- ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ֆինանսների պատասխանատու
- ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ՝ շաբաթական 20 ժամ (կես դրույք)
- ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 6 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
- ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ փետրվարի 1, 2019
- ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ «Հարթակների փոխակերպման» իրավաստեղծ գործունեության հիմնադրամ (ք.Գյումրի, Մհեր Մկրտչյան 38ա/1)
- ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Հիմնադրամի տնօրեն
- ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ` Աջակցություն ծրագրային թիմի կողմից իրականացվող ծրագրերի դիզայնին և ֆինանսական գործընթացներին
- ՏԵՍԱԿԸ՝ մասնակի վճարվող/փորձնակ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՝
- Աջակցել ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ փաստաթղթերի կազմմանը,
- Աջակցել ծրագրային ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը,
- Աջակցել ծրագրի առցանց և տպագիր փաստաթղթավարությանը,
- Ֆինանսաբանկային գործարքների իրականացում,
- Ծրագրային առաջարկների պատրաստման/դիզայնի գործընթացում աջակցություն աշխատանքային թիմին,
- Ծրագրային առաջարկների բյուջեների կազմում,
- Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում հիմնադրամի տնօրենին,
- Պարտադիր մասնակցություն հիմնադրամի աշխատաժողովներին,
- Պարտադիր մասնակցություն հիմնադրամի կողմից իրականացվող միջոցառումներին,
- Մասնագիտական դասընթացների անցկացում հիմնադրամի շահառուների համար,
- Աշխատանք էլեկտրոնային փոստերի հետ և վեբ բազաների հետ,
- Էլեկտրոնային փոխանցումների և գործարքների իրականացում,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել ծրագրի և կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՝
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (պարտադիր է),
- Պատասխանատվություն աշխատանքի նկատմամբ (պարտադիր նախապայման),
- Առնվազն 1 տարվա աշխատանքի/կամավորության փորձ ՀԿ ոլորտում,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Ստեղծագործական միտք,
- Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
- Հայերենի գերազանց և անգլերենի բավարար իմացություն,
- Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ,
- Հաշվետվությունների ներկայցման հմտություններ,
- Տեղական ծրագրերի կազմակերպական և ադմինստրատիվ աշխատանքների փորձը կդիտարկվի առավելություն։
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՝
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Մշտական աշխատանքի հնարավորություն հիմնադրամում և/կամ կոնսորցիումի անդամ կառույցներում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։
Եթե ուզում եք դիմել թափուր հաստիքի համար, ապա լրացրեք այս հայտը, կցեք Ձեր CV-ին մինչև հունվարի 24-ը ներառյալ։ Հայտնում ենք Ձեզ, որ հունվարի 24-ից հետո 5-օրյա ժամկետում կտեղեկացվեք արդյունքի մասին միմիայն էլեկտրոնային փոստի (E-mail) միջոցով՝ անկախ արդյունքներից։ Երկրորդ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, որի վերաբերյալ նամակը (հարցազրույցի անցկացման վայր, օր, ժամ) կստանան էլեկտրոնային փոստին, իսկ հարցազրույցի համար նշանակված վայրը, օրը և ժամը փոփոխման ենթակա չեն։ Նրանք, ովքեր հայտը կլրարցնեն ոչ լիարժեք իսկ երկրորդ փուլ անցածները՝ չեն ներկայանա հարցազրույցի ինչ-ինչ պատճառներով, դուրս կմնան մրցույթային փուլից և վերջիններիս հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգել «Հարթակների փոխակերպման» հիմնադրամ (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 077 21 07 98, կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ [email protected] էլ. փոստի հասցեին:
Last modified: