«Հարթակների փոխակերպման» իրավաստեղծ գործունեության հիմնադրամը «Խոսող լուսանկարներ համայնքներից» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրի համակարգողի աշխատանքի թափուր հաստիքի համար։

  • ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ծրագրի համակարգող
  • ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ՝ 5-օրյա, շաբաթական 15 ժամ
  • ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 3 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
  • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Սեպտեմբերի 1, 2018
  • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ «Հարթակների փոխակերպման» իրավաստեղծ գործունեության հիմնադրամ (ք.Գյումրի, Մհեր Մկրտչյան 38ա/1)
  • ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի ղեկավար
  • ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ` Աջակցություն ծրագրային թիմի կողմից իրականացվող կազմակերպականև բովանդակային աշխատանքներին
  • ՏԵՍԱԿԸ՝ Վճարվող – պրակտիկա (կամավոր/intern)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՝

  • Աջակցել ծրագրի բովանդակային և ադմինիստրատիվ փաստաթղթերի կազմմանը,
  • Աջակցել ծրագրային հաշվետվությունների պատրաստմանը,
  • Մասնակցել ծրագրի հանրայնացման գործողությունների կազմակերպմանն ու իրականացմանը,
  • Լրացնել և թարմացնել ծրագրի տվյալների բազաները,
  • Հավաքել, խմբագրել և թարգմանել էլեկտրոնային փաստաթղթերը,
  • Աջակցել ծրագրի առցանց և տպագիր փաստաթղթավարությանը,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել ծրագրի և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՝

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է),
  • Պատասխանատվություն աշխատանքի նկատմամբ (պարտադիր նախապայման),
  • Առնվազն 1 տարվա աշխատանքի/կամավորության փորձ ՀԿ ոլորտում,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Ստեղծագործական միտք,
  • Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
  • Հայերենի գերազանց և անգլերենի բավարար իմացություն,
  • Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ,
  • Հաշվետվությունների ներկայցման հմտություններ,
  • Տեղական ծրագրերի կազմակերպական և ադմինստրատիվ աշխատանքների փորձը կդիտարկվի առավելություն։

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՝

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Մշտական աշխատանքի հնարավորություն հիմնադրամում և/կամ կոնսորցիումի անդամ կառույցներում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգել «Հարթակների փոխակերպման» հիմնադրամ (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 098 22 76 86, կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ [email protected] էլ. փոստի հասցեին:

Last modified: