Ծրագիր
GSP+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը Հայաստանում
Տևողություն
01.09.2018-31.07.2019
Աջակցող
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Democracy Reporting International (DRI)
Դոնոր
Եվրոպական միություն
Իրականացնող
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ (ԲՀՀԻ – ARF/ All Rights Foundation)
Նպատակ
Այլընտրանքային զեկույցի նպատակն է ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին (ՏՍՄԻԿ) տեղեկություն տրամադրել ՀՀ Կառավարության կողմից ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի (այսուհետ՝ Դաշնագրի) 11-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների իրականացման վերաբերյալ։ Դաշնագրի հոդված 11-ով ամրագրված է պետության պարտավորությունն` ապահովելու յուրաքանչյուրի՝ իր ու իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում` բավարար սննդի, հագուստի ու բնակարանի և կենսապայմանների շարունակական բարելավման իրավունքը։ Զեկույցը վերաբերում է Հայաստանում Դաշնագրի հոդված 11-ով սահմանված` բավարար կենսամակարդակի իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման խնդիրներին, մասնավորապես, կենտրոնանալով 1988թ.-ի երկրաշարժի արդյունքում ստեղված աղետի գոտու բնակավայրերի քաղաքացիների՝ բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման խնդրի շուրջ։
Համատեքստ
ՀՀ-ն վավերացնելով Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոնվենցիան, ունի պարտավորություն յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե ներկայացնել զեկույց։ 2019 թվականի մայիսին նախատեսվում է զեկույցի ներկայացումը պետության կողմից։ Զուգահեռ պետության զեկույցին ստվերային զեկույց է պատրաստվում նաև քաղաքացիական հասարակության կառույցների (TPF Armenia, EPF Armenia) կողմից, որը նախատեսված է Կոմիտե ներկայացնել 2019 թվականի հուլիսին։
Խնդիրներ
Խորապես ուսումնասիրել Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) գնահատման մեխանիզմները, Միացյալ ազգերի կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնական կոնվեցիաները, ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների և Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների կոմիտեի կողմից Հայաստանին արված առաջարկությունները, խտրականության դեմ պայքարի ոլորտում ՀՀ առկա կարգավորումները և զարգացումները։ «GSP+ միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական, և մշակութային իրավունքների կոմիտե հասցեագրված այլընտրանքային զեկույցի ներկայացում։
————
«GSP+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը» ծրագրի մարզային բաղադրիչն իրականացվել է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ՝ Democracy Reporting International (DRI)-ի աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվել է «GSP+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը» համաշխարհային ծրագրի շրջանակներում, որը DRI-ն իրականացրել է հետևյալ 9 երկրներում՝ Հայաստան, Բոլիվիա, Կաբո Վերդե, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Պարագվայ, Ֆիլիպիններ, Շրի Լանկա:
————
Ծրագրի հետ առնչություն ունեցող հրապարակումներ՝
Զեկույց․ Բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքը Հայաստանում․ կենտրոնանալով Գյումրի քաղաքում 1988թ․ երկրաշարժի հետևանքով անօթևանություն ձեռք բերած քաղաքացիների վրա
Վանուհի Գասպարյանի ելույթը Գյումրիում բնակարանային իրավունքի և 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների վերաբերյալ
Ալեքսանդր Մարտիրոսյանի ելույթը Գյումրիում բնակարանային իրավունքի և 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների վերաբերյալ
Last modified: