Ձեռնարկը հասանելի՝ այստեղ

Ձեռնարկը ստեղծվել է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի (ԲՀՀԻ հիմնադրամ) կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Ձեռնարկում արտահայտված տեսակետները/ բովանդակությունը կարող են չհամընկնել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Այսօր մենք համարվում ենք տեղեկատվական հասարակություն: Հասարակության տեսակ, որտեղ տեղեկատվության և գիտելիքի ստեղծումը, օգտագործումն ու մշակումը հանդիսանում են կարևոր տնտեսական, քաղաքական և մշակութային գործոններ։ Մի քանի տարրեր կան, որոնք վերահաստատում են մեր անցումը տեղեկատվական հասարակություն, և դրանք ստուգելը դժվար չէ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների դերի մեծացումը հասարակական կյանքում․ դժվար է պատկերացնել կյանքն առանց տեխնոլոգիաների։ Կրթության, աշխատանքի և գործունեության ամենատարբեր ոլորտներում առաջնային դիրք զբաղեցնելու համար մենք ուղղակի և անուղղակի կերպով առնչվում ենք տեխնոլոգիաների հետ, իսկ առանց դրանց անհամեմատ հետ ենք մնում արագ զարգացող աշխարհն առաջ տանող վազքուղուց։

Տեղեկատվական տեխնոլոգիաների, ապրանքների ու ծառայությունների, ինչպես նաև հաղորդակցության ոլորտներում աշխատող մարդկանց թվի աճը․ Անհամեմատ մեծացել են տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մարդկանց պահանջարկն ամբողջ աշխարհում։ Տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքն այսօր ամենապահանջվածն է նաև ֆրիլանս ոլորտում և անկախ անհատի գտնվելու վայրից, տվյալ պահին բնակության վայրի սոցիալական ու տնտեսական վիճակից, մարդը կարող է ունենալ աշխատանք և վաստակել ավելին, քան՝ մյուսները։

Հասարակության տեղեկատվայնացման (informatization) աճը՝ հեռախոսակապի, ռադիոյի, հեռուստատեսության, համացանցի, ավանդական ու էլեկտրոնային ԶԼՄ-ների կիրառմամբ․ բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել, և մենք ինքներս էլ կարող ենք վերահաստատել, որ շատերն օրվա մեծ մասն անցկացնում են էկրանների դիմաց՝ նորություններ կարդալով, սոցիալական մեդիան թերթելով, հեռախոսով և հաղորդակցության այլ միջոցներով շփվելով և, առհասարակ, գլոբալ մեդիա սպառելով։ Բավական է, որ մենք մեկ ժամ կտրվենք արտաքին աշխարհի հետ հաղորդակցության միջոցներից, և արդեն հետ ենք մնում աշխարհի զարգացումներից։

Գլոբալ տեղեկատվական միջավայրի զարգացումը․ վերոթվարկյալ բոլոր տենդենցները մեզ տանում են դեպի գլոբալ տեղեկատվական միջավայրի զարգացման, մեր կենցաղային տեխնիկան, ավտոմեքենաները, անգամ տներն այսօր խելացի (smart) են, հեռախոսներն հենց այդպես էլ կոչվում են՝ սմարթֆոն, աճում է արհեստական բանականության կիրառման պահանջները, մարդկային գործունեությունն ավտոմատիզացվում է, ռոբոտներն աշխատում են մարդկանց փոխարեն, հրթիռները գնում են դեպի Լուսին ու Մարս, նանոտեխնոլոգիաները գալիս են փրկելու աշխարհը, կլոնավորումն ու համակարգչային մոդելավորումը գերակա նշանակություն ունեն գիտության և տնտեսության զարգացման հիմքում, անգամ պատերազմներն առավել հաճախ, մասշտաբային և ազդեցիկ կերպով տեղի են ունենում կիբերտիրույթում։ Այս ամենը մեզ տանում է գլոբալ տեղեկատվական միջավայրի զարգացման, որտեղ մարդը, որպես բանական էակ, հաճախ զիջում է իր տեղը տեխնոլոգիաներին, չնայած որ համարվում է դրա ստեղծողն ու կառավարողը։ Սակայն միշտ չէ, որ մենք վստահ ենք այն նպատակների մեջ, որոնցով առաջնորդվում են տեխնոլոգիաներ ստեղծողներն ու կառավարողները, և մենք երբեք չենք 6 կարող կանխատեսել, թե ստեղծված շնորհն ում ձեռքերում և ինչպես կարող է դառնալ հակահարված մարդասիրությանը, բնությանը, մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, հավատքին ու կենսակերպին և աշխարհի համակեցությանը։

Այս և մի շարք այլ նպատակներով այժմ, ավելի քան երբևէ առաջնահերթություն է տեղեկատվական հասարակությունում տիրապետել տեխնոլոգիաներին, իմանալ դրանցից ճիշտ և գրագետ օգտվելու ձևերն ու մեթոդները, կիրառել դրանք ի նպաստ մարդկության և աշխարհի բարօրության։ Զուգահեռ կարիքը թելադրում է նաև այս ոլորտում անվտանգության հիմնահարցերին տիրապետելը և դրանցով առաջնորդվելը, որովհետև այսօր տեղեկատվական հասարակության համար որքան դրական ու նշանակալի են տեխնոլոգիաները, այնքան դրանք կրկնակի և շեշտակի բացասական ազդեցություն կարող են ունենալ «սխալ» մարդու ձեռքերում։ Այդ իսկ նպատակով այսօր թվային անվտանգության մարտահրավերներին դիմակայելը տեխնոլոգիական աշխարհի առաջնահերթություններից են։ Երբեմն անգամ մարդիկ հրաժարվում են տեխնոլոգիական բեկման տանող նորարարական գործիքներից, քանի դեռ դրանք բավարար չափով չեն ապահովում թվային անվտանգությունը, անձնական տվյալների պաշտպանությունը։ Այս ձեռնարկը ստեղծվել է խթանելու մարդու էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության գիտելիքներն ու հմտությունները, որոնք հնարավորություն կտան տեղեկատվական հասարակության ներսում լինել առավել իրազեկված և պաշտպանված գլոբալ տեղեկատվական միջավայրի զարգացման համատեքստում։

Ձեռնարկում տեղ գտած տեղեկություները վերցված են «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից իրականացված «Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոց» ծրագրի շրջանակում ոլորտի փորձառու մասնագետների կողմից վարած դասընթացների և վերապատրաստումների բովանդակությունից։

Ձեռնարկը հասանելի՝ այստեղ

 

Last modified: