Սովորելով խաղանք, խաղալով սովորենք
Խաղի նպատակն է նպաստել մարդու իրավունքների, կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության, մեդիագրագիտության և քննադատական մտածողության, ինչպես նաև քաղաքացիական կրթության իրազեկվածության բարձրացմանը խաղացողների շրջանում։
«Կոռուպցիա. Shift+Delete»-ը պարզապես խաղ չէ. այն կրթական գործիք է, որը նախատեսված է հզորացնելու խաղացողների գիտելիքները, նպաստում է նրանց իրավազորմանն ու այնպիսի արժեքների ու սկզբունքների տարածմանը, որոնք համամարդկային են և ուղղված են բարեվարքությանը։
Խաղը բաղկացած է չորս փուլից՝ 100 քարտից և կանոնների թերթիկից։ Այն հնարավոր է խաղալ և՛ մեծ, և՛ փոքր թիմերով, կիրառելի է նաև դասարանային պայմանների համար։ Թիմերի առավելագույն քանակը՝ 5։ Յուրաքանչյուր թիմում կարող է լինել մինչև 5 մասնակից։ Հնարավորության դեպքում պետք է ապահովել թիմերի միջև մասնակիցների քանակի հավասարակշռությունը։ Խաղի յուրաքանչյուր փուլում մասնակցություն են ունենում բոլոր թիմերը։
Խաղը հնարավորություն կտա տարիքային տարբեր խմբերին զարգացնելու քաղաքացիական պատասխանատվությունը, արագ կողմնորոշվելու հմտությունը, քննադատական մտածողությունը, թիմային և համագործակցային աշխատելու կարողությունները։
Խաղացե՛ք «Կոռուպցիա. Shift+Delete» խաղը, եթե պատրաստ եք միանալու հակակոռուպցիոն պայքարին ուղղված մեր մեծ շարժմանը և դառնալ դրական փոփոխությունների մի մասը։
Սեղանի խաղի տպագրված տարբերակը կամ թղթային եղանակով տպագրելու օրինակը, ներառյալ խաղի կանոնները և բովանդակությունը, կարող եք ձեռք բերել լրացնելով առցանց ձևաթուղթը։
Այս խաղը ստեղծվել է Բոլորը հանուն հավասար իրավունքների (ԲՀՀԻ) հիմնադրամի «Կոռուպցիա․ Shift+Delеte» նախագծի կողմից, որն իրականցվում է Հայաստանի Բարեվարքության Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Խաղի բովանդակության պատասխանատուն ԲՀՀԻ հիմնադրամն է և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։
Last modified: