Բարեվարքությունը առանցքային առաջնահերթություն է, իսկ կոռուպցիայի դեմ պայքարն օր օրի ավելի մեծ թափ է հավաքում։
«Բարեվարքության դեսպանները Հայստանում» ծրագրի շրջանակում անցկացվեց Հայաստանի Հանրապետության 8 դպրոցների (4 երևանյան և 4 մարզային) ուսուցիչ-մենթորների վերապատրաստման եռօրյա դասընթացներ։ Դասընթացների նպատակն էր մանկավարժներին զինել անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով՝ իրենց աշակերտների մեջ բարեվարքության, ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկման, կոռուպցիան մերժելու և սոցիալական պատասխանատվության արժեքներ սերմանելու համար:
Երեք հագեցած օրերի ընթացքում մասնակիցները հմուտ փորձագետների օգնությամբ ուսումնասիրեցին ու ծանոթացան այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝
- «Ազդարարում»
- «Ի՞նչ է կոռուպցիան և ինչպե՞ս է կոռուպցիան ազդում կրթական համակարգի վրա»
- «Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ»
- «Մեդիագրագիտություն»
- «Բարեվարքության դերը ուսումնական հաստատություններում»
- «Բարեվարքության թեմայի ինտեգրումը հասարակագիտության և այլ ուսումնական առարկաների ծրագրերում և թեմաներում»
- «Համայնքային կառավարում»
- «Տեղեկատվության ազատություն»
- «Կրթության նորարարական մեթոդներ և լավագույն փորձ»
Միջոցառմանը ներկա էին՝ ՀՀ արդարադատության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայստանի Բարեվարքություն ծրագրի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները, ովքեր հանդես եկան իրենց խոսքով, մասնավորապես, ազդարարման համակարգի վերաբերյալ մեջբերումներով։
Դասընթացների ընթացքում ուսուցիչ-մենթորները ոչ միայն ձեռք բերեցին արժեքավոր պատկերացումներ ու գիտելիքներ, այլև փորձի և գաղափարների փոխանակում կատարեցին՝ հարստացնելով համագործակցային ուսուցման միջավայրը:
Ծրագրի առանցքային գործողություններից է՝ առաջիկայում ՀՀ 8 դպրոցներում Բարեվարքության ակումբների ստեղծումը։ Որի նպատակով ուսուցիչ-մենթորները ծանոթացան ու քննարկեցին բարեվարքության ակումբների ստեղծման ընթացակարգին, ռազմավարական փաստաթղթերին և համակարգմանը։ Ակումբները կծառայեն որպես հարթակներ աշակերտների համար՝ ակտիվորեն ներգրավվելու դրական արժեքների առաջմղման, համայնքային նախագծերի իրականացման և սոցիալական փոփոխությունների ներդրման հարցում: Հարկ է նշել որ, հակակոռուպցիոն կրթությունը և հանրային իրազեկումը հանդիսանում է ՀՀ 2023-2026 թվականների հայակոռուպցիոն ռազմավարության կարևորագույն բաղադրիչներից։
Միասին մենք հիմք ենք ստեղծում ավելի պայծառ ապագայի, որտեղ տեղ են գտնելու բարեվարքությունը, արդարությունը, հաշվետվողականությունը և թափանցիկությունը։
«Բարեվարքության դեսպանները Հայաստանում» ծրագրի մասին մանրամասն՝ «Բարեվարքության դեսպանները Հայաստանում [2.0]» – Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ (allrights.am)
————
«Բարեվարքության դեսպանները Հայաստանում» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Last modified: