Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը (ԲՀՀԻ – ARF/ All Rights Foundation) Գյումրի քաղաքում գործող հիմնադրամ է, որի ուշադրության կենտրոնում են գտնվում հասարակության կրթությունը, իրազեկվածությունն ու կարողությունների զարգացումը մարդու իրավունքների, մեդիագրագիտության, քննադատական մտածողության, ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղություններով։
ԲՀՀԻ Հիմնադրամի առաքելության շրաջանակներում 2021թ․ օգոստոսի 1-ից մեկնարկելու է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF Armenia) աջակցությամբ և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում հայտարարվում է կազմակերպության հաղորդակցության մասնագետի, (ծրագրի՝ դպրոցի մոդերատորի) թափուր հաստիքի բաց մրցույթ։
Հաստիքի մանրամասներ․
Ծրագրի անվանումը՝ Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոց
Ծրագրին աջակցող կողմերը՝ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալություն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (EPF Armenia)
Ծրագրի իրականացնողը՝ Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը (ԲՀՀԻ – ARF/ All Rights Foundation)
Հաստիքի անվանումը՝ Հաղորդակցության մասնագետ (դպրոցի մոդերատոր)
Զբաղվածությունը՝ Լրիվ դրույք
Աշխատանքի վայրը՝ ք․Գյումրի, Գարգենի Նժդեհի 7/33
Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր
Պայմանագրի տևողությունը՝ 8 ամիս / 2021թ․ 1 օգոստոսի – 2022թ․ 31 մարտի (երկարաձագման հնարավորությամբ)
Մասնագետի ենթակայությունը՝ Կազմակերպության տնօրեն, ծրագի ղեկավար և համակարգող
Աշխատանքի նկարագրություն՝
Ծրագրի շրջանակներում հաղորդակցության մասնագետը ներգրավված է լինելու կազմակերպության հաղորդակցության ապահովման և ծրագրի հաղորդակցությունն ու դպրոցի մոդերացիան իրականացնելու ուղություններով։
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքների երիտասարդների էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության իրազեկվածության բարձրացմանը և կարողությունների զարգացմանը։
Աշխատանքային պարտականություններ՝
- Հիմնադրամի հաղորադկցության իրականացում (գրավոր, բանավոր)։
- Ծրագրի հաղորդակցության իրականացում։
- Իրազեկման առցանց արշավների կազմակերպում, կրթական նյութերի վիզուալիզացիա և հանրայնացում։
- Դպրոցի մոդերացիա (հաղորդակցություն շահառուների, փորձագետների հետ)։
- Կազմակերպական՝ ադմինիստրատիվ գրասենյակային աշխատանքների իրականացում։
- Սոցիալական ցանցերում տեսանելիության ապահովում, տեքստային, ֆոտո և վիդեոարտադրանքների հրապարակում։
- Վճարովի գովազդի իրականացում ֆեյսբուքում։
- Իրականացվող միջոցառումները հանրայնացում, դրանց վերաբերյալ հաշվետվությունների կազմում։
- Սոցիալական ցանցերի (մասնավորապես՝ Facebook, Telegram, TikTok) կառավարում։
- Կազմակերպության վեբ-կայքի թարմացում (WordPress խմբագիր)։
Պահանջվող կարողություններ՝
- Հաղորդակցության իրականացման փորձառություն՝
- էլեկտրոնային փոստերի կառավարում։
- սոցիալական ցանցերի կառավարում։
- տեսազանգի ծառայություններից օգտվելու կարողություն։
- հեռախոսազանգեր և մատչելի բանավոր հաղորդակցություն իրականացնելու կարողություն։
- Հաղորդակցային և ծրագրային կառավարման կարողություններ՝
- ժամանակի կառավարում։
- կոնֆլիկտների կառավարում։
- վերջնաժամկետների պահպանում։
- հաշվետվողականության և թափանցիկության ապահովում։
- Սոցիալական ցանցերի կառավարում՝
- սոցիալական ցանցերից (մասնավորապես՝ Facebook, Telegram, TikTok) օգտվելու և դրանք կառավարելու կարողություններ։
- գրագետ գրառումներ կատարելու կարողություններ։
- վիճակագրություններ դուրս բերելու կարողություններ։
- սոցիալական ցացների նորարարական գործիքների կիրառման կարողություններ։
- Տեխնիկական կարողություններ՝
- Հայերենով որակյալ տեքստեր գրելու և հաշվետվություններ կազմելու կարողություն։
- Հայերենի՝ գերազանց, անգլերենի լավ իմացություն։
- Microsoft Office փաթեթի ծրագրերի գերազանց իմացություն։
- Էլեկտրոնային փոստերով և սոցիալական ցանցերով հաղորդակցվելու տեխնիկական կարողություններ։
- Փաստաթղթերի հետ աշխատելու և տեխնիկական ստանդարտները պահպանելու կարողություններ։
- Տվյալների հետ աշխատելու և կազմակերպությունում հավաքագրվող անձնական տվյալների համակարգման և դրանց գաղտնիությունն ապահովելու կարողություններ։
- Ֆեյսբուքում վճարովի գովազդի իրականացման կարողություններ։
- Ֆոտո և վիդեոնկարահանումների փորձառություն։
- Վիզուալ նյութերի (ֆոտո, Canva, գրաֆիկներ, այլ) պատրաստման կարողություններ։
- WordPress խմբագրով աշխատող կայքի թարմացումներ իրականացնելու կարողություններ։
- Երիտասարդների հետ աշխատելու կարողություններ։
- Թիմային աշխատանքի և ստեղծագործականության կարողություններ,
- Որոշումների կայացման կարողություն։
- Գրասենյակային տեխնիկայով աշխատելու կարողություններ։
ԲՀՀԻ հիմնադրամի աշխատակիցն առաջնորդվում է և վերջինիս գործառույթները կարգավորվում են հիմնադրամի ռազմավարական հետևյալ փաստաթղթերով՝
- Հիմնադրամի կանոնադրություն,
- Հիմնադրամի Աշխատանքային կանոնակարգ,
- Հիմնադրամի Աշխատանքային էթիկայի կանոնակարգ,
- Հիմնադրամի Հաղորդակցության ռազմավարություն։
Ընձեռվող հնարավորություններ՝
ԲՀՀԻ հիմնադրամն իր աշխատակիցների համար ստեղծում է նպաստավոր պայմաններ, ապահովում է ստեղծագործական ազատություն և որոշումների կայացման հնարավորություն։ Հիմնադրամը աշխատակցին կարող է գործուղել մասնագիտական գործողումների՝ ապահովելով անհարժեշտ բոլոր ծախսերի փոխհատուցումը։ Հիմնադրամը կխթանի մասնագետի կարողությունների զարգացմանը, մասնագիտական առաջընթացին։ Արդյունավետ համագործակցության պարագայում հիմնադրամն աշխատակցին կընդգրկի այլ նախագծերում՝ երկարացնելով պայմանագրի տևողությունը, փոխելով պայմանագրի տեսակը և ապահովելով բարձր վարձատվությամբ։
Դիմելու ընթացակարգ՝
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հուլիսի 30-ը` ժամը 18:00-ն ուղարկել իրենց ինքնակենսագրականը և շարժառիթային նամակը [email protected] էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Communication Specialist – NAME SURNAME: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք կապվել ԲՀՀԻ հիմնադրամի իրավաբան Վանուհի Գասպարյանի հետ՝ [email protected] էլ․ փոստի կամ 093 900423 հեռախոսահամարի միջոցով:
Last modified: