Ծրագիր
Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոց

Տևողություն
01.08.2021-31.03.2022

Աջակցող
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (EPF Armenia)

Դոնոր
Շվեդիայի կառավարություն

Իրականացնող
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ (ԲՀՀԻ – ARF/ All Rights Foundation)

Նպատակ
Նպաստել Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքների առնվազն 12 երիտասարդների էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության իրազեկվածության բարձրացմանը և կարողությունների զարգացմանը։

Համատեքստ
Էլեկտրոնային գրագիտությունն ու թվային անվտանգությունը Հայաստանում համարվում են առաջնային մարտահրավերներ, որոնց լուծման անհրաժեշտությունն օրակարգային հարց է։ Այս ուղղություններով չեն տարվում համապատասխան աշխատնքներ դպրոցներում և համալսարաններում, ինչի պատճառով երիասարդների շրջանում այն շարունակում է մնալ լուրջ բաց։

Հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմը, նոր կորոնավիրուսային համավարակը, քաղաքական և տնտեսական անկայուն վիճակն ու արտահերթ խորհրդանական ընտրությունները, որոնք ընթանում են տեխնոլոգիաների զարգացման գործընթացներին զուգահեռ և տեխնոլոգիական աշխարհի համատեքստում, էլեկտրոնային գրագիտությունն ու թվային միջավայրում անվտանգության ապահովում դառնում են օրակարգային հարցեր։

Նկարագրված իրավիճակի համատեքստում, սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային գրագիտությանն ու թվային անվտանգության խթանմանն ուղղված դպրոց (այսուհետ՝ Թվային դպրոց/Digital School) Շիրակի մարզի երիտասարդների համար։

Խնդիրներ
Ծրագրի իրականացման հիմնական խնդիրները, որոնք նպաստելու են նպատակի իրագործմանը հետևյալն են՝

  1. Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոցի ստեղծում և իրականացում։
  2. Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության վերաբերյալ կրթական-իրազեկման նյութերի՝ ձեռնարկի և էլեկտրոնային պաստառների, տպագրական նյութերի մշակում և հանրային իրազեկման իրականացում։
  3. Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության վերաբերյալ աշխատաժողովի իրականացում և հանրայանցում։

————

«Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոց» ծրագիրն իրականացվում է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF Armenia) աջակցությամբ և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

————

 Ծրագրի հետ առնչություն ունեցող հրապարակումներ՝

Առաջին դասընթաց ՝ «Էլեկտրոնային գրագիտության հիմունքներ»
Շիրակի մարզում թվային անվտանգությունը ևս մեկ աստիճանով բարելավվեց
ՄեդիաԱմանոր

Last modified: