ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ը ՆԵՐԱՌՅԱԼ։

Պաշտպանի՛ր սոցիալական ցանցերի քո էջերը #մեդիագրաԳԵՏ։

Եթե քեզ հետաքրքրում են թվային գործիքները, առցանց միջավայրն ու սոցիալական ցանցերը, ժամանակակից տեխնոլոգիաներում առավել անվտանգ լինելը և գրագետ էլեկտրոնային հաղորդակցությունը, ապա ծանոթացի՛ր Թվային անվտանգության և էլեկտրոնային գրագիտության դպրոցի ընդունելության մանրամասներին։ 

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը (ԲՀՀԻ – ARF/ All Rights Foundation)-ը Շիրակի մարզի երիտասարդներին հրավիրում է մասնակցելու #Աշնանային_Թվային_Դպրոց #Digital_ Autumn_School-ին։ 

Ի՞նչ է #Աշնանային_Թվային_Դպրոց-ը

«Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոց» ծրագրի շրջանակներում կայանալիք տեսական ու գործնական դասընթացների ամբողջություն է, որտեղ իրենց փորձով կիսվելու են Հայաստանի լավագույն մասնագետները։

Ի՞նչ թեմաներ են ներառված

  • Էլեկտրոնային գրագիտության հիմունքներ, ի՞նչ է էլ գրագիտությունը,
  • Էլեկտրոնային գրագիտությունը հաղորդակցության տարբեր ուղղություններում,
  • Սոցիալական ցանցերի գրագիտություն (Facebook, Instagram, Linkedin, Twitter, Youtube, TikTok),
  • Էթիկետ և նեթիկետ (network ethics). մարդու իրավունքներ,
  • Հանդուրժողականությունը, ատելության խոսքը և դրանց դեմ պայքարը սոցիալական ցանցերում,
  • Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն,
  • Ապատեղեկատվություն, կեղծ լուրեր (Fake news) և էլեկտրոնային բովանդակության վերլուծություն,
  • Անվտանգությունը թվային միջավայրում տեղեկատվական և հոգեբանական պատերազմներ,
  • Անվտանգությունը սոցիալական ցանցերում և մեսենջերներում,
  • Թվային անվտանգությունն ապահովող առցանց գործիքներ և ծրագրային ապահովումներ,
  • Էլեկտրոնային գրագիտությունը և թվային անվտանգությունը էլեկտրոնային փոստերի միջոցով հաղորդակցվելիս,
  • Էլեկտրոնային գրագիտությունը տեղեկատվություն որոնելիս,
  • Որոնողական համակարգերի հետ աշխատանքներ,
  • Վիրուսների, ֆիշինգների հայաստանյան փորձառությունը, դրանց նույնականացումն ու դրանց դեմ ուղղված պայքարի միջոցները,
  • Թվային անվտանգության համաշխարհային ու հայաստանյան փորձըքեյսեր, դրանց պատմություններն ու քաղված դասերը,
  • Թվային անվտանգության ժամանակակից մարտահարվերներն աշխարհում։

Ովքե՞ր կարող են դիմել

Շիրակի մարզում բնակվող 16-20 տարեկան երիտասարդները։

Որքա՞ն է դպրոցի տևողությունը

01.09.2021-30.11.2021 (3 ամիս), շաբաթական մեկ օր ծանրաբեռնվածությամբ։

Ովքե՞ր են դասավանդելու դպրոցում

Հատուկ Քեզ համար մենք հրավիրել ենք Հայաստանում ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներին՝

  • Սամվել Մարտիրոսյան,
  • Արթուր Պապյան, 
  • Ալեքսեյ Չալաբյան, 
  • Սոֆյա Հարությունյան, 
  • Հրայր Զոհրաբյան, 
  • Ալեքսանդր Մարտիրոսյան։

Ինչպե՞ս դիմել

Դպրոցին մասնակցելու համար հարկավոր է լրացնել առցանց հայտը, մինչև սթ օգոստոսի 26-ը ներառյալ։ Մասնակիցները հայտում պետք է ներկայացնեն նաև դպրոցին մասնակցելու իրենց շարժառիթային նամակը։ 

Կդիտարկվեն միայն ծրագրի պահանջներին բավարարող և հայտն ամբողջապես, գրագետ հայերենով լրացրած դիմումատուների հայտերը։ Հայտերի արդյունքները կամփոփվեն և դիմումատուներն արդյունքների մասին կտեղեկացվեն մինչև սթ օգոստոսի 25-ը ներառյալ։

Հարցերի դեպքում կարող ես կապվել  ԲՀՀԻ հիմնադրամի հաղորդակցության մասնագետ Հրաչյա Հովհաննիսյանի հետ՝ [email protected] էլ փոստի միջոցով։

———————————

«Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոց» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

 

#E_School #մեդիագրաԳԵՏ, #Աշնանային_Թվային_Դպրոց, #Digital_ Autumn_School 

Last modified: