Մեդիայի և տեղեկատվական գործընթացների մեր օրերում թվային անվտնագությունն ու էլեկտրոնային գրագիտությունը առաջնահերթություններ են, մինչդեռ հանրության շրջանում այս հմտությունները զիջում են թվային վտանգներին և էլեկտրոնային ցածր գրագիտությանը խթանող այլ հմտությունների։
2021-ի օգոստոս ամսին ԲՀՀԻ հիմնադրամի կողմից մեկնարկեց «Թվային անվտնահգության և էլեկտրոնային գրագիտության դպրոց» ծրագիրը Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքերի երիտասարդների համար, որի հիմնական նպատակն է բարձրացնել էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության իրազեկվածության մակարդակը և նպաստել կարողությունների զարգացմանը։
Ծրագիրն ընդհանուր առմամբ բաղկացած է երեք փուլերից՝
- Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոցի ստեղծում և իրականացում, որի ընթացքում գյուղական և քաղաքային համայնքների երիտասարդները հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանի լավագույն մասնագետներին և սերտել վերջիններիս փորձը։
- Հետազոտական-կիրառական փուլ, որի ընթացքում դպրոցին մասնակցած երիտասարդներն իրենց կրթական հաստատություններում իրականացնելու ենք փոքրիկ ուսումնասիրություններ՝ թվային անվտանգության և էլեկտրոնային գրագիտության վերաբերյալ։
- Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության վերաբերյալ աշխատաժողովի իրականցում Շիրակի մարզում, որին կմասնակցեն ՀՀ առաջատար մասնագետներն ու դպրոցի մասնակից երիտասարդները։
Ծրագրի առաջին փուլում՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում, նախատեսված 12 մասնակիցի փոխարեն ընտրվեց 15 մասնակից։ Անց է կացվել 12 դասընթաց, որոնք բուն թեմայի վարումից զատ ներառում էին նաև գործնական աշխատանքներ, փորձարկումներ, թեստային առաջադրանքներով խաղեր, տնային աշխատանքներ։ Դպրոցի մասնակիցները այցելել են տեխնոլոգիական կազմակերպություններ՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, Թումո ստեղծարար կենտրոն և Տեխնո-կրթկաան ակադեմիա, որտեղ առավել մոտ են ծանոթացել ոլորտին և հնարավորություններին։
Ծրագրի հավելյալ ներդրումներից է եղել համագործակցությունը Գյումրի Ինֆոտան հետ որի արդյունքում դպրոցի մասնակիցներն իրենց ուժերը փորձել են «Լիտերատուսի արկածները» մեդիագրագիտության սեղանի խաղի շուրջ։ Sky Gyumri կազմակերպության հետ համագործակցության արդյուքնում դպրոցի երիտասարդները մասնակցեցին նաև Հեքեթոն 2021-ին, որտեղ ցուցաբերել են բարձր արդյունքներ։
Դպրոցի շրջանակում իրականացված դասընթացներն անցկացրել են ոլորտի լավագույն մասնագետները՝ Սամվել Մարտիրոսյանը, Արթուր Պապյանը, Ալքսեյ Չալաբյանը, Սոֆյա Հարությունյանը, Հրայր Զոհրաբյանը, Լուիզա Զաքեյանը և Ալեքսանդր Մարտիրոսյանը։
Բոլոր 12 դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները 12-ն էին։ Ովքեր նոյեմբերի 27-ին` ԲՀՀԻ հիմնադրամում, հանձնեցին ավարտական ամփոփիչ քննությունը և ստացան վկայականներ։
Դպրոցի հետազոտական աշխատանքների փուլ են անցել լավագույն չորս երիտասարդները, որի ընտրությունը հիմնված է եղել եռամսյա դասընթացների ընթացիկ և ավարտական հարցաշարի ցուցաբերած արդյունքների վրա։
Հետազոտական փուլի մասնակիցներին կտրվեն խորացված առաջադրանքներ, կկցվեն մենթորներ թվային դպրոցի փորձագետներից, որպեսզի վերջիններս կատարեն տեղական ուսումնասիրություններ Շիրակի մարզում, իրենց համայնքում, դպրոցում և սոցիալական ցանցերում թվային անվտանգության և էլեկտրոնային գրագիտության վիճակի՝ խնդիրների, մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների մասին։
ԲՀՀԻ հիմնադրամը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու երիտասարդների և մեծահասակների մեդիագրագիտության, քննադատական մտածողության, թվային անվտանգության և էլեկտրոնային գրագիտության կարողությունները՝ խթանելով դրանց շարունակական զարգացմանը։
Last modified: