Ծրագիր
«Հզորացնելով կանանց. թվային պաշտպանություն ատելության խոսքի դեմ»
Տևողություն
01.02.2024-31.07.2024
Աջակցող
ՕքսԵՋեն հիմնադրամ
Դոնոր
Եվրոպական միություն
Իրականացնող
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ (ԲՀՀԻ հիմնադրամ)
Նպատակ
Ստեղծել ներառական և ավելի անվտանգ թվային միջավայր կանանց համար, հատկապես նրանց, ովքեր հանրային դերերում են՝ հասցեագրելով և մեղմացնելով առցանց ատելության խոսքը՝ կանանց հզորացման միջոցով, ներառյալ նրանց կարողությունների զարգացումը, քաղաքականության փոփոխությունների վրա և կարծրատիպերի դեմ պայքարի նկատմամբ ազդեցության մեծացումը:
Համատեքստ
Թվային դարաշրջանը ժողովրդավարացրել է տեղեկատվությունը և հարթակ է ստեղծել տարբեր ձայների համար, հատկապես այն կանանց, ովքեր ավանդաբար թերներկայացված են եղել հանրային խոսույթներում: Այնուամենայնիվ, այս տեսանելիության բարձրացումը թվային միջավայրում անհանգստության առիթներ է առաջացրել՝ պայմանավորված ատելության խոսքի աճով և տարածվածությամբ, առավելապես ուղղված կանանց, և հանրային գործունեություն ծավալող կանանց նկատմամբ: Ատելության խոսքի վերաբերյալ ազգային օրենսդրական դաշտը զարգացման փուլում է գտնվում, և այն կարիք ունի թարմացումների և ճշգրտումների՝ արտահայտվելու ազատությունը և ատելության խոսքի կանխարգելումը արդյունավետ կերպով հավասարակշռելու համար: Բացի այս, անհրաժեշտ է ավելի թիրախային աշխատել հանրային կրթություն և իրազեկման ուղղություններով` հարգալից հաղորդակցության և փոխըմբռնման մշակույթը խթանելու համար: Ատելության խոսքի դեմ քաղաքականության արդյունավետության վրա ազդում է նաև կիրարկման մեխանիզմների և համայնքի ներգրավվածության անհրաժեշտությունը, հատկապես փոքրամասնություն հանդիսացող խմբերի և կանանց կողմից, որոնք առավել հաճախ են թիրախավորվում առցանց ատելության խոսքի տեսակետից: Այս համատեքստում առանձնացված հատուկ խնդիրներն են՝
- Անհանգստացնող միտում է, երբ հատկապես քաղաքականության, մասնավոր և պետական կառավարման ոլորտում գործուենություն իրականացնող կանայք, ենթարկվում են անհամաչափ առցանց ատելության (առհասարակ՝ ատելության): Նպատակաուղղված ատելության խոսքը ոչ միայն վիրավորում է անհատի արժանապատվությունը, այլ ունի «հետ շպրտող» ազդեցություն՝ պոտենցիալ կերպով հետ պահելով կանանց հանրային դերերին մասնակցելու կամ իրենց կարծիքն արտահայտելու անհրաժեշտությունից ու ցանկությունից:
- Թեև սոցիալական մեդիա հարթակներն ունեն մոնիթորինգի ընդհանուր գործիքներ, այդուհանդերձ, բացակայում են հատուկ, արդյունավետ գործիքները, որոնք հարմարեցված են կանանց նկատմամբ առցանց ատելության խոսքը նույնականացնելու համար: Նման գործիքի բացակայությունը խոչընդոտում է ճշգրիտ տվյալների հավաքագրմանը, ինչը դժվարացնում է խնդրի ամբողջական շրջանակը հասկանալը և արդյունավետ հակաքայլեր մշակելը:
- Լայն հասարակությունը հիմնականում անտեղյակ է կանանց նկատմամբ առցանց ատելության խոսքի մասշտաբների և ազդեցության մասին: Առանց այս իրազեկման, համայնքի աջակցության արշավն ընդդեմ առկա խնդրի անարդյունավետ է։
- Բազմաթիվ ՔՀԿ-ներ և լրատվամիջոցներ, չնայած պատրաստակամությանը, չունեն գործիքներ և կարողություններ՝ վերահսկելու, զեկուցելու և ատելության խոսքի դեմ պայքարելու համար: Նրանց կարողությունները հզորացման կարիք ունեն, որպեսզի վերջիններս առցանց ատելության խոսքի դեմ պայքարում հանդես գան իբրև առաջամարտիկներ։
Խնդիրներ
Ծրագրի իրականացման հիմնական խնդիրները, որոնք նպաստելու են նպատակի իրագործմանը հետևյալն են՝
Զարգացնել ԲՀՀԻ և ԲՀՀԻ հիմնադրամի կողմից ձևավորած մասնագիտական թիմի ներքին կարողությունները սոցիալական մեդիա մոնիթորինգի ուղղությամբ՝ միջազգային փորձագիտական աջակցության և վերապատրաստման, առցանց և անցանց հետազոտության իրականացման միջոցով։
Բարձրացնել հանրային իրազեկվածությունը կանանց նկատմամբ առցանց ատելության խոսքի մասշտաբների և ազդեցության վերաբերյալ։ Աջակցել քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և հանրային դերակատարում ունեցող կանանց ընկալումներին` առցանց ատելության խոսքի նույնականացման, հակազդման ուղղություններով:
Խթանել քաղաքականությունների բարեփոխումներին՝ փաստահեն շահերի պաշտպանության և առաջարկությունների միջոցով։
— — — —
«Հզորացնելով կանանց. թվային պաշտպանություն ատելության խոսքի դեմ» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Last modified: