Մեդիագրագիտությունը և քննադատական մտածողությունն օգնում են մեզ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, տարանջատել թացը չորից, վերլուծել բովանդակությունն ու չենթարկվել մանիպուլյացիաների։
Այս ամենն ավելի հեշտ է անել, երբ կողքիդ կանգնած են ոլորտի լավագույն մասնագետները և տարիքակից ընկերներդ՝ Հայաստանի տարբեր մարզերից։
Ապրիլի 17-ից 18-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ #PowerUp-ի երկօրյա դասընթացի երկրորդ փուլը մեդիագրագիտության, քննադատական մտածողության և փաստերի ստուգման թեմաներով։
Դասընթացին մասնակցեցին Շիրակի, Լոռու և Արմավիրի 15 երիտասարդենր և մարզային 3 համակարգողները։
Դասընթացի փորձագետների հետ մասնակիցներն ուսումնասիրեցին մեր օրերի ամենաարդիական թեմաները:
Ավելին՝ ՀԼԱ կայքում։
Last modified: