Ծրագիր

«Թվային անվտանգության ազգային ստանդարտներ ՔՀԿ-ների համար»

Տևողություն
01․10․ 2024 – 31․05․2025 (8 ամիս)

Դոնոր
Միացյալ Թագավորության կառավարություն

Իրականացնող
Այս ծրագիրն իրականացվում է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի (MDI) կողմից՝ Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի (ԲՀՀԻ) հետ համատեղ։

Նպատակը

Ծրագիրը նպատակ ունի մշակել թվային անվտանգության ոչ պաշտոնական (դեռ) ազգային ստանդարտներ տեղական ՀԿ-ների համար, որոնք կնպաստեն տեղեկատվական համակարգերի գործունեության և թվային ու կիբեռանվտանգության նվազագույն պայմանների ու չափանիշների ստանդարտացմանը, որոնց պետք է բավարարեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները:

Համատեքստ

«Թվային անվտանգության ազգային ստանդարտներ ՔՀԿ-ների համար» ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից:

Հայաստանում թվային տիրույթը կարգավորելու համար չկան թվային անվտանգության հաստատված չափորոշիչներ քաղաքացիական հասարակության կառույցների համար:

Կիբեռանվտանգության ռիսկերն ու մարտահրավերները Հայաստանում տարածված են, ներառյալ կազմակերպությունների վրա հարձակումները և առանձին աշխատակիցների թիրախավորումը՝ դրանց միջոցով կորպորատիվ տվյալներին հասանելիություն ունենալու նպատակով: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը հրապարակել է մի քանի զեկույց քաղաքացիական հասարակության թվային անվտանգության վերաբերյալ: Օրինակ, «Հայաստանի թվային սպառնալիքի լանդշաֆտ. քաղաքացիական հասարակություն և լրատվամիջոցներ» զեկույցում հստակ անդրադարձներ գան վերոգրյալ խնդիրների մասով, որոնք ի ցույց են դնում առկա իրավիճակն ու մարտահրավերները։  Այս խնդիրների լուծումը պահանջում է համապարփակ ուսումնասիրություններ և դրանց հիման վրա չափորոշիչների մշակում ու քննարկում: Կայուն և փաստագրված գործընթաց ապահովելու համար անհրաժեշտ է իրազեկման բարձրացում և վերջնական արդյունքների վրա վերապատրաստում:

Խնդիրներ

Ծրագրի իրականացման հատուկ նպատակները, որոնք նպաստելու են նպատակի իրագործմանը հետևյալն են՝

  1. Ստանդարտների մշակում. մշակել ՔՀԿ թվային անվտանգության ստանդարտները՝ հիմնվելով միջազգային փորձի և տեղական կարիքների վրա։
  2. Կարողությունների զարգացում. կազմակերպել տվյալների անվտանգ կառավարման և հաղորդակցության դասընթացներ ՔՀԿ ներկայացուցիչների համար:
  3. Հանրային իրազեկում․ ՔՀԿ-ների շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը՝ հանրային իրազեկման արշավի միջոցով, որն էլ իր հերթին կխրախուսի ստանդարտների ընդունման և ադապտացման գործընթացին։
  4. Ռիսկերի նվազեցում․ ՔՀԿ-ներին տրամադրել գործիքներ և գիտելիքներ՝ կիբեռանվտանգության ռիսկերը նվազեցնելու և սպառնալիքներին արձագանքելու համար։
  5. Քաղաքականության աջակցություն․ ՔՀԿ թվային ստանդարտները ադապտացնելու և կիրարկմանը նպաստելու համար համագործակցել ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ ոլորտային գործընկերների հետ։

— — — —

«Թվային անվտանգության ազգային ստանդարտներ ՔՀԿ-ների համար» ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից:

Last modified: