Թվային անվտանգության քաղաքականությունների ստանդարտները մշակվել են Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կառույցների համար։ Այս ստանդարտներում արտացոլված է միջազգային լավագույն փորձը, որտեղ հաշվի են առնվել հայաստանյան ՔՀԿ-ների կարիքներն ու հնարավորությունները։ Այս ստանդարտներն իրենց մեջ ներառում են բազային նվազագույն անհրաժեշտ միջոցները, որոնք պետք է ձեռնարկեն հայաստանյան ՔՀԿ-ները՝ իրենց և իրենց շահառուների թվային և կիբեռ անվտանգությունը պաշտպանելու, անձնական տվյալները պահպանելու և անվտանգ գործուենություն իրականացնելու համար։

Յուրաքանչյուր ՔՀԿ կամընտիր եղանակով կարող է ձեռք բերել այս ստանդարտները, ներդնել իր կազմակերպությունում և բարելավել կազմակերպության թվային ակտիվների և ենթակառուցվածքների վիճակը։

Եթե դուք հետաքրքրված եք այս ստանդարտներով, ապա կարող եք ներբեռնել դրանք և միանալ այն կազմակերպությունների ցանցին, որոնք ներդրել, կիրառում և առաջնորդվում են այս ստանդարտներով։ Ցանցին միանալում համար անցեք այս հղմամբ։

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը տարեկան կտրվածքով իրականացնում է ՔՀԿ-ների թվային անվտանգության և ՏՏ աուդիտներ, որոնց ուղենիշը այս փաստաթղթում տեղ գտած ստանդարտներն են։ Եվ մենք պատրաստ ենք տեղական ՔՀԿ-ներին տրամադրել թվային անվտանգության ստանդարտների բավարարման սերտիֆիկատներ՝ մեկ տարի ժամկետով, եթե վերջիններիս կողմից այն ներդրվել է իսկ կազմակերպության թվային ակտիվների ու ենթակառուցվածքների աուդիտը ցույց է տվել, որ այն համապատասխանում է առաջարկվող ստանդարտներին։

————

Այս փաստաթուղթը մշակվել է «Թվային անվտանգության ազգային ստանդարտներ ՔՀԿ-ների համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից:

Ծրագիրն իրականացվում է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, CyberHUB նախաձեռնության և Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի կողմից։

 

Last modified: