Ցայգ հեռուստաընկերությունը անդրադարձել է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից իրականացված Շիրակի մարզի կրթական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկօրյա վերապատրաստման աշխատաժողովին։

Երկօրյա աշխատաժողովը նվիրված էր մարդու իրավունքներին, համայնքների կառավարմանը, տեղեկատվության ազատությանը, մեդիագրագիտությանը, քննադատական մտածողությանն ու փաստերի ստուգմանը։ Այս բոլոր թեմաների հիմքում ԲՀՀԻ հիմնադրամը կարևորել է կոռուպցիան և դրա դեմ պայքարը։ Երկու օրերի ընթացքում երիտասարդները ծանոթացան և շփվեցին ոլորտի առաջատար մասնագետների հետ, որոնք իրենց փորձագիտական ներուժը փոխանցեցին երիտասարդներին ու մանկավարժներին։ Այս միջոցառումը հիմք դրեց նաև կրթական ու երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցության նախաձեռնությունների, որոնք ոչ վաղ ապագայում արդեն կյանքի կկոչվեն ԲՀՀԻ հիմնադրամի աջակցությամբ։

 

Last modified: