Ծրագիր
Խոսող լուսանկարներ համայնքներից

Տևողություն
01.09.2018-30.11.2018

Աջակցող
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն “Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ (sakharovcenter.org)

Դոնոր
Brot für die Welt (Brot für die Welt)

Իրականացնող
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ (ԲՀՀԻ – ARF/ All Rights Foundation)

Նպատակ
Նպաստել Շիրակի մարզի խոշորացված համայնքներում առկա սոցիալական խնդիրների լուծմանը՝ ֆոտոպատմությունների միջոցով։

Համատեքստ
Շիրակի մարզը համարվում է Հայաստանի սոցիալապես անապահով և աղքատության մակարդակով ամենաբարձր ցուցանիշներ արձանագրած տարածաշրջանը: Այս տեսանկյունից շատ կարևոր է բարձարցնել համայնքներում առկա սոցիալական խնդիրներն օբյեկտիվորեն, առանց որևէ նկարագրությունների և սուբյեկտիվ մեկնաբանությունների, որպեսզի հնարավոր լինի վերջիններիս լուծմանն ուղղված օպտիմալ տարբերակների մշակումը:

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կատարած «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-մայիսին» հետազոտության համաձայն Շիրակի մարզում առկա է ամնեաբարձր ցուցանիշը մարդկանց զբաղվածության խնդրով: Համեմատած անցած տարվա գործազրկության ցուցանիշների հետ, ամենաարագ աճող ռեգրեսն արձանագրել է Շիրակի մարզը:

Հենց այս պատճառով ծրագրային թիրախ համայնքներն ընտրվեցին Շիրակի մարզի խոշորացված 4 համայնքները՝ Աշոցքը, Սարապատը, Արփին և Ամասիան:

Ծրագրի իրականացման կարևորությունը պայմանավորված է սոցիալական խնդիրների լուծման այլընտրանքային և օպտիմալ առաջարկների մշակմամբ, քանի որ խնդիրների բարձրաձայնումը գրավոր և բանավոր տեսքով սուբյեկտիվ են և չեն արտահայտում դրանց խորը պատճառներն ու հետևանքներն ի տարբերություն լուսանկարչության մեթոդի և թվային-հետաքննական լրագրության հնարավորությունների:

Համայնքներում առկա սոցիալական խնդիրների օպտիմալ տարբերակների մշակման համար այս պրոցեսում ծրագիրն իր մեջ ներառում է բոլոր կողմերին՝ խնդիրը կրողին, խնդրով զբաղվողին և այլ տարածաշրջանների ներկայացուցիչների, ովքեր կարող են լինել օբյեկտիվ և անաչառ, ինչպես քննադատելու, այնպես էլ փորձի փոխանակման տեսանկյունից:

Խնդիրներ

  1. Համապատասխան տարածաշրջանների վերաբերյալ ֆոտոպատմությունների ստեղծում, հանրայանացում ցուցահանդեսների միջոցով և պետական մարմինների ներգրավում հանրայանացման պրոցեսում:
  2. Գաղափարների գեներացիայի արդյունքում խնդիրների արդյունավետ լուծումների վերաբերյալ առաջարկ-փաթեթի ներկայացում Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներին:

 

————

«Խոսող լուսանկարներ համայնքներից» ծրագիրն իրականացվում է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից, Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցությամբ և «Brot für die Welt»-ի ֆինանսավորմամբ։

————

 Ծրագրի հետ առնչություն ունեցող հրապարակումներ՝
«Խոսող լուսանկարներ համայնքներից» ծրագրի Խոսուն լուսանկարներ ֆոտոցուցահանդես-քննարկում

Last modified: