Համատեղել Ամանորն ու մեդիան, իհարկե հնարավոր է։
ԲՀՀԻ հիմնադրամը դեկտեմբերի 25-ին անցկացրեց ՄԵդիաԱմանոր միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ մեդիայի մասին՝ համեմելով այն ամանորյա տրամադրությամբ։ Միջոցառման ընթացքում մասնակիցները խաղացին քուիզներ, որոնց հարցերի հիմնական մասը վերաբերում էին մեդիային, հարցերի միջոցով կարելի էր թարմացնել և ՛ արդեն ունեցած գիտելինքերը, և՛ սովորել նորը։ Հարկ է նշել, որ հիմնադրամում պրեմիերա էր, այո՛, Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցության արդյունքում, Մեդիագիտակ խաղը, ԲՀՀԻ հիմնադրամում առաջին անգամ, խաղացին մեր հյուրերն ու «Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության» ծրագրի մասնակիցները։ Մեդիագիտակ խաղը մե՜ծ հնարավորություն է տալիս հեշտությամբ սովորել մեդիագրագիտություն․ չէ՞ որ այն խաղ է հենց մեդիագրագիտության կանոններով։
Միջոցառման երկրորդ մասում՝ ԽորանԱրդ ինտելեկտուալ ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում, մասնակիցները խաղացին «Ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ» ինտելեկտուալ խաղը, որը վարեց Սեյրան Մարտիրոսյանը։ Եվ, իհարկե, այս ամենի հետ մեկտեղ մեր մասնակիցները չէի մոռացել տիկտոկյան հարթակում որակյալ տեսանյութեր նկարահանելու մասին, նախապես հայտարարված մրցույթի շրջանակում նրանք կազմակերպեցին և նկարահանեցին կարճ տեղեկատվական տեսանյութեր, որոնք հենց նույն պահին հրապարակվեցին ԲՀՀԻ հիմնադրամի տիկտոկյան էջում։
Սովորել կարելի է միշտ ու ամեն առիթով, դե իսկ մենք առիթը բաց չենք թողնում հնարավորինս շատ գիտելիքներ փոխանցել հանրությանը։
Last modified: